Մասկն առաջին անգամ գլխավորել է Forbes USA-ի միլիարդատերերի գլոբալ վարկանիշը

05.04.2022 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Forbes USA #վարկանիշ #Իլոն Մասկ
Ամերիկյան Forbes ամսագիրն այսօր հրապարակել է դոլարային միլիարդատերերի 36-րդ գլոբալ վարկանիշը, որն առաջին անգամ գլխավորել է Իլոն Մասկը՝ բարձրանալով երկրորդ տեղից առաջին հորիզոնական։ Երկու տարի առաջ Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն ընդամենը 31-րդ տեղում էր:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս տարի Իլոն Մասկը տեղափոխվել է Amazon առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսի տեղը։ Մեկ տարվա ընթացքում Մասկի կարողությունն աճել է $68 միլիարդով՝ մինչեւ $219 միլիարդ, իսկ Բեզոսինը նվազել է $6 միլիարդով՝ մինչեւ $171 միլիարդ:

Երրորդ տեղում՝ ինչպես անցած տարի, LVMH նորաձեւության տան սեփականատեր Բեռնար Առնոն է ընտանիքի հետ, որոնց կարողությունը Forbes-ը գնահատել է $158 միլիարդ։

Դոլարային միլիարդատերերի հերթական վարկանիշում ներառված է 2668 մասնակից՝ 87-ով ավել, քան 2021 թվականին։ Միլիարդատերերի կարողությունների վերջնական չափումը կատարվել է մարտի 11-ին։

Բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունն այս տարի հասել է $12,7 տրիլիոնի՝ 0,4 տրիլիոնով պակաս նախորդ տարվա համեմատ: Ցուցակում ամենաշատ մասնակիցներն ԱՄՆ-ից են՝ 735 մարդ, որին հաջորդում է Չինաստանը (ներառյալ Հոնկոնգը եւ Մակաոն)՝ 607 մարդ։ Ռուսաստանից մասնակիցների թիվն 83 է։
Դիտում՝ 3421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW