ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկից հեռացրել է Օzon առցանց ռիթեյլերի դուստր ընկերություն հանդիսացող Օզոն բանկը:«Հետեւյալ անուններն ավելացվել կամ հեռացվել են OFAC-ի SDN List-ից»,- ասված է ամերիկյան գերատեսչության կայքում։Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ԱՄՆ իշխանությունները SDN List-ում ներառեցին Ozon-ի դուստր բանկը՝ այն կապելով նախկին բաժնետիրոջ՝ «Սովկոմբանկ»-ի հետ, որը նույնպես հայտնվել էր ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ։ Ozon-ը տեղեկացրել էր, որ կխնդրի Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությանը (OFAC, ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում) հեռացնել դուստր բանկը SDN List-ից:Ընկերությունը հիշեցրել էր, որ փետրվարի 25-ին բողոք է ներկայացրել OFAC։ «Մենք սպասում ենք ԱՄՆ կարգավորիչի որոշմանը՝ Ozon բանկը պատժամիջոցների ցուցակից հանելու վերաբերյալ, որտեղ բանկը ներառվել է այն պատճառով, որ ամերիկյան կարգավորիչն այդ կառույցը համարում է «Սովկոմբանկ»-ի հետ փոխկապակցված»,- տեղեկացրել էին Ozon-ում։Նշենք նաեւ, որ մարտի 11-ին Օzon-ը գրանցել էր նոր վարկային կազմակերպություն՝ «Еком банк»-ը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 3,6 մլրդ ռուբլի։ Սա ընկերության արդեն երկրորդ բանկն է: 17.03.2022 | 09:25 Ozon-ը գրանցել է իր երկրորդ բանկը, առաջինը հայտնվել է պատժամիջոցների տակ Ozon-ը բանկը ձեռք էր բերել «Սովկոմբանկ»-ից 2021 թվականի գարնանը 615 միլիոն ռուբլով։ Ozon-ի թվային ֆինանսական ծառայությունների գծով փոխնախագահ Վահե Հովասափյանն անցած տարվա հուլիսին մեկնաբանել էր ընկերության կողմից բանկի գնումը եւ ֆինտեխ ուղղության զարգացման հեռանկարները։«Մենք հավատում ենք ֆինտեխի եւ e-commerce-ի միությանը, մեր վաճառողներին եւ գնորդներին անհրաժեշտ են հարմարավետ ֆինանսական պրոդուկտներ՝ առցանց գնելու կամ վաճառելու համար»,- ասել էր Վահե Հովասափյանը։Նրա խոսքով՝ Ozon-ը շատ հաճախորդներ, գնորդներ եւ վաճառողներ ունի: Այս հաճախորդների համար ֆինտեխ ուղղության ռազմավարական նպատակն է սպասարկել հնարավորինս շատ ֆինանսական կարիքներ՝ կապված Ozon-ի բիզնեսի հետ: «Մենք հասկանում ենք՝ ինչ պրոդուկտներ են անհրաժեշտ մեր հաճախորդներին, ուստի հիմա դրանց համապատասխան ենթակառուցվածք ենք ստեղծում, եւ բանկը դրա մի մասն է»:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 14428