Ռուսաստանյան բանկերն իրավունք են խնդրել նոր հաճախորդների համար հաշիվներ բացել, ավանդներ ձեւակերպել եւ վարկեր տրամադրել՝ օգտագործելով Միասնական կենսաչափական համակարգից դեմքի եւ ձայնի ծեփապատճեները, որոնք ՌԴ քաղաքացիները հանձնել են ինքնուրույն՝ իրենց սմարթֆոնների միջոցով, հաղորդում է «Իզվեստիա»-ն։Սեփական սմարթֆոնի միջոցով Միասնական կենսաչափական համակարգում դեմքի եւ ձայնի ծեփապատճեներն ինքնուրույն գրանցման հնարավորությունն օրենսդրորեն ամրագրվել էր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին: Սակայն կենսաչափական տվյալները, որոնք անձն ինքն է գրանցել, կարող են օգտագործվել սահմանափակ գործողությունների համար։ Դրանց թվում են մինչեւ 1000 ռուբլու չափով վճարումները, Մոսկվայի մետրոյում «դեմքով» վճարումները, ինչպես նաեւ բանկային հաճախորդների հեռահար սպասարկումն այն վարկային հաստատություններում, որտեղ նրանք արդեն ունեն հաշիվ: Բանկերն առաջարկել են օգտագործել ռուսաստանցիների կողմից ինքնուրույն գրանցված կենսաչափական տվյալները նաեւ հեռահար հաշիվ բացելու համար։ Այժմ կենսաչափական տվյալներով կարող են հեռահար հաշիվ բացել այն քաղաքացիները, ովքեր ավանդական եղանակով են հանձնել դեմքի եւ ձայնի ծեփապատճեները Միասնական կենսաչափական համակարգ՝ այցելելով բանկի մասնաճյուղ: Վարկային կազմակերպությունները կարծում են, որ հաճախորդին նույնականացնելու համար դեմքի եւ ձայնի ծեփապատճեների մի մասի օգտագործման սահմանափակումը կոտնահարի հեռահար ֆինանսական ծառայություններ ստանալու քաղաքացիների իրավունքները:Հաշիվ բացելու այս եղանակը չի մեծացնում ռիսկերը, քանի որ բանկերը հնարավորություն ունեն լրացուցիչ ստուգել հաճախորդին, ասված է Ֆինանսական շուկայի ազգային խորհրդի նամակում՝ ուղղված Ռուսաստանի Կենտրոնական բանկին, Ֆինանսների նախարարությանը, Թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարությանն ու կառավարությանը։ Միաժամանակ, վարկային կազմակերպությունները խնդրել են Միասնական կենսաչափական համակարգում մակնշել դեմքի եւ ձայնի այն ծեփապատճեները, որոնք հաճախորդների կողմից ինքնուրույն են գրանցվել:Բանկերի միջեւ չկա կոնսենսուս հաճախորդների կողմից ինքնուրույն գրանցված կենսաչափական տվյալների օգտագործման անվտանգության վերաբերյալ՝ հեռահար եղանակով հաշիվներ բացելու եւ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար:Այդ պատճառով նրանք խնդրում են նման տվյալների օգտագործման իրավունք՝ սպասարկման հեռահար մուտքի համար, սակայն յուրաքանչյուր վարկային հաստատություն կարող է ինքնուրույն ընտրել՝ օգտվել այս հնարավորությունից, թե ոչ»,- նշել է Ֆինանսական շուկայի ազգային խորհրդի ղեկավար Անդրեյ Եմելինը: 19.01.2022 | 17:52 ՌԴ բանկերի համար կենսաչափական տվյալները փոխանցելու նոր ընթացակարգ կգործի Ռուսաստանի Բանկը (ԿԲ) աջակցում է Միասնական կենսաչափական համակարգում կենսաչափական տվյալների ինքնագրանցման հնարավորությանը անվտանգ բջջային հավելվածի միջոցով՝ առանց բանկի գրասենյակ այցելելու, «Իզվեստիա»-ին հայտնել են ԿԲ-ում: Այնուամենայնիվ, դրանք կարող են օգտագործվել ծառայությունների սահմանափակ ցանկի համար, ընդգծել է կարգավորիչը։Իսկ «Ռոսֆինմոնիթորինգը» չի աջակցում նույնականացման առաջարկվող մեթոդին, քանի որ այն կրում է Միասնական կենսաչափական համակարգում քաղաքացիների վերաբերյալ ոչ ճշգրիտ տվյալների հայտնվելու ռիսկեր, պարբերականին ասել են ծառայությունում:Միասնական կենսաչափական համակարգում բջջային հավելվածի միջոցով հավաքված կենսաչափական տվյալներով հեռահար եղանակով ավանդներ բացելը եւ վարկեր տրամադրելը ներկայումս դասակարգվում է որպես բարձր ռիսկային ծառայություն, համաձայն են Թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարությունում։ Բջջային հավելվածի միջոցով կենսաչափական տվյալների ինքնագրանցման գործառույթի վրա աշխատանքը շարունակվում է, «Իզվեստիա»-ին հայտնել են «Ռոստելեկոմ»-ում, որը հանդիսանում է Միասնական կենսաչափական համակարգի օպերատոր: Ընկերությունում ընդգծել են, որ ապահովում են հուսալիության բավարար մակարդակ. տվյալների մշակումը բջջային հավելվածի օգնությամբ ինքնագրանցման շրջանակում կիրականացվի տեղեկատվության կրիպտոգրաֆիկ պաշտպանության հավաստագրված միջոցների կիրառմամբ, իսկ հաճախորդի սարքը կստուգվի հակավիրուսով։Եթե բանկերին ընդառաջ գնան, ապա հաճախորդների համար նոր հնարավորություններ կստեղծվեն՝ ցանկացած կազմակերպությունում եւ ցանկացած ժամանակ հաշիվներ բացելու եւ վարկեր ստանալու համար, ասել է Ecommpay միջազգային վճարային մատակարարի ՌԴ-ում վաճառքի բաժնի ղեկավար Մաքսիմ Մակարովը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 25785