Ռուսաստանի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը մշակել է ընթացակարգ՝ ֆինանսական շուկայի կազմակերպությունների կողմից հավաքագրված քաղաքացիների կենսաչափական տվյալները պետական Միասնական կենսաչափական համակարգ փոխանցելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։Ինչպես նշվում է փաստաթղթին կից բացատրական գրության մեջ, առաջարկվող ընթացակարգն «ուղղված է ապահովելու անձնական տվյալների սուբյեկտի հավաստի եւ մանրամասն տեղեկացվածությունը նրա կենսաչափական անձնական տվյալները պետական Միասնական կենսաչափական համակարգ փոխանցելու հնարավորության մասին»: Ենթադրվում է, որ փոխանցումը կիրականացվի քաղաքացու համաձայնությամբ։ Դրա համար կենսաչափական տվյալները տնօրինող բանկերը պետք է տեղեկացնեն իրենց հաճախորդներին նման միգրացիայի հնարավորության մասին բջջային հավելվածի կամ SMS-ի միջոցով: Քաղաքացիները կարող են իրենց համաձայնությունը հայտնել անձնական տվյալների փոխանցման եւ մշակման վերաբերյալ ծանուցումը ստանալուց յոթ օրվա ընթացքում, ընդ որում համաձայնությունը կարող է ստորագրվել հասարակ էլեկտրոնային ստորագրության միջոցով:Միաժամանակ, եթե օգտատերը հրաժարվում է իր տվյալները կոմերցիոն կենսաչափական համակարգից փոխանցել Միասնական կենսաչափական համակարգ, ապա կենսաչափական տվյալները պահվում են առաջինում։ «Բանկը կամ այլ կազմակերպությունը կկարողանա շարունակել օգտագործել առկա կենսաչափական տվյալները ֆիզիկական անձի համաձայնությամբ՝ ծառայություններ մատուցելու նպատակով, այդ թվում՝ հեռավար ձեւաչափով, որն առաջարկում է կազմակերպությունը: Բայց այս դեպքում օգտատերը կզրկվի Միասնական կենսաչափական համակարգին միացված այլ բանկերում եւ կազմակերպություններում հեռահար ծառայություններ ստանալու հնարավորությունից»,- նշել են նախարարությունում։ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ «բանկերից պետությանը տվյալներ փոխանցելու ընթացակարգը դեռ պետք է հստակեցվի, դրա ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր»:Միասնական կենսաչափական համակարգը գործարկվել է Ռուսաստանի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության, Ռուսաստանի բանկի եւ «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ 2018 թվականին: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 22113