Tinkoff-ի նախկին մենեջերների ֆինտեխ ստարտափի գնահատումն աճել է ավելի քան 2 անգամ

08.02.2022 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Vivid Money #Արտյոմ Յամանով #Ալեքսանդր Եմեշեւ
Tinkoff-ի նախկին մենեջերների կողմից Բեռլինում հիմնված Vivid Money ֆինտեխ ստարտափը $114 միլիոն է ներգրավել, այն գնահատվել $885 միլիոն:

Ինչպես նշվում է Tinkoff-ի հաղորդագրության մեջ, ստարտափն ավելի քան կրկնապատկել է իր գնահատումը. դեռեւս 2021 թվականի ապրիլին այն կազմում էր ավելի քան $436 միլիոն: Ներդրումային փուլը գլխավորել է Greenoaks Capital-ը՝ Ribbit Capital-ի եւ SoftBank Vision Fund 2-ի մասնակցությամբ:

Vivid Money-ը գումարը կուղղի հավելվածի գործառույթների ընդլայնմանը: Ստարտափը մտադրություն ունի հաճախորդների համար ստեղծել համայնք, որտեղ նրանք կկարողանան ստանալ ծառայություններ, ներդրումներ կատարել, սովորել եւ ստանալ փողի եւ դրա հետ կապված ամեն ինչի վերաբերյալ հարցերի պատասխանները: Ստարտափը նախատեսում է աշխատակիցներ վարձել մարքեթինգի բաժնում եւ հավելվածում զարգացնել կրթական բաժիններ։

Մեկ տարվա ընթացքում ստարտափն ավելացրել է հաճախորդների բազան հինգ անգամ՝ մինչեւ 500 հազար, իսկ եկամուտը՝ 25 անգամ, նշել են Vivid Money-ում, սակայն գումարի չափը չեն բացահայտել։



Ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում 2020 թվականին TCS Group-ի (Tinkoff-ի գլխամասային կառույց) երկու նախկին փոխնախագահներ Արտյոմ Յամանովի եւ Ալեքսանդր Եմեշեւի կողմից։ Հավելվածի միջոցով կարելի է ձեւակերպել դեբետային քարտ, ավանդ, գումար փոխանցել, գնել կրիպտոարժույթ եւ այլ ակտիվներ։

2021 թվականի ապրիլին Vivid Money-ը ներգրավել էր $73 միլիոն՝ $436 միլիոն գնահատմամբ: Ընդհանուր ներդրումները գերազանցել են €200 միլիոնը ($228 միլիոն):

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 32266

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW