Տինկոֆ Բանկի նախկին մենեջերները ֆինտեխ նախագիծ են գործարկել Գերմանիայում
08.06.2020 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://vivid.money/

Ինչպես հաղորդում է RBC-ն, մոտ ապագայում հավելվածում կհայտնվեն նաեւ ներդրումային ծառայություններ:
Vivid Money նախագիծը գործարկվել է Գերմանիայում՝ գերմանական SolarisBank-ի հետ համագործակցությամբ. վերջինս տրամադրում է օնլայն բանկինգի համար լիցենզավորված հարթակ: Vivid Money-ի հետ համագործակցում է նաեւ Visa միջազգային վճարային համակարգը: Ընկերությունը նախատեսում է այս տարի մուտք գործել նաեւ այլ եվրոպական շուկաներ:
TCS Group-ը հանդիսանում է նախագծի հիմնական ներդրողը: Այն, որ Օլեգ Տինկովի խումբը նախատեսում է €25 մլն ներդնել Եվրոպայում ֆինտեխ ընկերության հիմնադրման մեջ, պարզ դարձավ այս տարվա փետրվարին: Խումբը չէր բացառում նաեւ հետագայում լրացուցիչ միջոցների ներդրման հնարավորությունը:
TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովն իր Instagram-ում հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ֆոնդավորել նոր նախագիծը եւ հնարավոր էր համարել, որ այն կդառնա ռուսական արմատներով Revolut բրիտանական ֆինտեխ ստարտափի մրցակիցը:
Vivid Money-ն հիմնադրվել էր 2019թ. Բեռլինում TCS Group-ի երկու թոփ մենեջերների՝ Տինկոֆ Բանկի բիզնեսի զարգացման գծով ավագ փոխնախագահ Արտյոմ Յամանովի եւ նոր ծառայությունների մշակման հարցերով փոխնախագահ Ալեքսանդր Եմեշեւվի կողմից, որոնք թողել էին իրենց պաշտոնները բանկում: Ընդհանուր առմամբ Vivid Money-ի թիմում ներգրավված է 130 մարդ:
Vivid Money հավելվածը հնարավորություն է տալիս բացել բանկային հաշիվներ ավելի քան 100 արժույթով, կատարել վճարումներ եւ փոխանցումներ, կանխիկացնել գումարն, ինչպես նաեւ գնումների դիմաց ստանալ մինչեւ 10% քեշբեք: Հաշվին կից բացվում է թվային Visa քարտ, որը կարելի է ստանալ նաեւ մետաղական տեսքով:
Հաշիվը հնարավոր է բացել ինչպես ստանդարտ, այնպես էլ պրեմիալ սպասարկմամբ: Առաջին դեպքում ծառայությունն անվճար է, երկրորդ դեպքում այն կարժենա €9,90՝ երեք ամիս անվճար սպասարկումից հետո: Փոխանցումների եւ արժույթի փոխանակման համար միջնորդավճարներ չեն գանձվում:
Մոտ ժամանակներում հավելվածում կգործարկվեն նաեւ ներդրումային ծառայություններ: Հաճախորդները հնարավորություն կունենան ներդրումներ կատարել ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների բաժնետոմսերում, ինչպես նաեւ բորսայական ներդրումային ֆոնդում (ETF):
Օլեգ Տինկովի խոսքով՝ նա բանակցություններ էր վարել Revolut-ի համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկու հետ ընկերությունը գնելու շուրջ, որոնք, սակայն, անարդյունք են եղել: 2018թ. հոկտեմբերին Տինկոֆ Բանկը հայտարարել էր ռուսաստանյան շուկայում նմանատիպ ծառայության գործարկման մասին, որի շրջանակում բանկի դեբետային քարտ ունեցող հաճախորդներին հնարավորություն էր տրվում վճարումներ կատարել 30 արժույթով՝ խուսափելով բարձր միջնորդավճարներից փոխարկման համար:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: