Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

02.04.2025 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Doing Digital Forum 2025 #Ֆասթ Բանկ #Visa Gold ԱկնՔարտ
Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների եւ նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ի իրականացմանը որպես ֆինանսական գործընկեր։

Այս տարի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով ֆորումի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար եւ առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի։ Ֆասթ Բանկը ներկաներին կտրամադրի նաեւ 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար, որոնք առանձնանում են իրենց ապահովությամբ եւ հուսալիությամբ։ Ֆորումի ընթացքում կներկայացվեն նաեւ Ֆասթ Բանկում ներդրումային հնարավորությունները՝ ավանդի կամ պարտատոմսերի տեսքով։

SPRING PR ընկերության Doing Digital Forum-ի շրջանակում Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կվարի «Թվային փողի ազդեցությունը տնտեսության աճի վրա» պանելային քննարկումը, որի բանախոսները բիզնեսի եւ տնտեսության տարբեր ոլորտների, միջազգային ֆինթեք ընկերությունների առաջատար ներկայացուցիչներ են։

Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ եւ արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

 Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW