Օլեգ Տինկովի TCS Group Holding-ը, որի կազմում են նաեւ «Տինկոֆ Բանկը» եւ «Տինկոֆ Ապահովագրությունը», նախատեսում է մինչեւ €25 մլն ներդնել Եվրոպայում մասնավոր հաճախորդների համար նախատեսված ֆինտեխ ընկերությունում:Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, նոր ընկերության հիմնադիրներ եւ համաներդրողներ են հանդիսանում TCS-ի երկու առանցքային թոփ մենեջերները՝ բիզնեսի զարգացման գծով ավագ փոխնախագահ Արտյոմ Յամանովը եւ նոր ծառայությունների մշակման գծով փոխնախագահ Ալեքսանդր Եմեշեւը:«Վերջապես մենք որոշել ենք գրավել Եվրոպան, տեսնենք…»,- Instagram-ի իր էջում գրել է Օլեգ Տինկովը: 26.12.2019 | 10:03 «Տինկոֆ»-ը մշակել է Ռուսաստանում առաջին թվային բանկոմատը Նախագծի գործարկումը նախատեսված է 2020թ.: Նոր ընկերությունը կմատուցի ոչ վարկային ֆինանսական ծառայություններ: Ընկերության գործունեության մասին մանրամասները, անգամ անվանումը TCS-ն չի բացահայտում՝ նշելով, որ այն կզբաղվի «ֆինանսական եւ բանկային մանրածախ եւ տրանզակցիոն ծառայություններով»:TCS-ն որոշել է ներդնել նախագծում, քանի որ լավ հեռանկարներ է տեսնում, ասում է խմբի ներկայացուցիչը. Ռուսաստանը ֆինտեխի համաշխարհային առաջնորդներից է, եւ ստարտափի հիմնադիրների մոտ կան հաստատված արդյունքներ եւ ֆինտեխ տեխնոլոգիաների մշակման հաջողված փորձ: TCS-ն բարձր է գնահատում շանսերը, որ այդ տեխնոլոգիաները կարող են հաջողությամբ կիրառվել եվրոպական շուկաներում: Խումբը կօգնի նախագծին ոչ միայն գումարով, այլեւ փորձաքննությամբ: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 24590