Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /





Նախորդ տարվա հաջող ընթացքից հետո կազմակերպիչների համար առաջնային էր համաժողովին ընդգրկել նաեւ մարզերի ուսանողներին: 7 բուհ, այդ թվում՝ Հայաստանի մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Լոռիում գործող հաստատություններ այցերից հետո ընտրված ակտիվ մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել ամփոփիչ համաժողովին:
«Մեր համագործակցությունը տեղի է ունենում, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ գոյություն ունի Ֆասթեքս էկոհամակարգ, որն այսօր կանգնած է երիտասարդության՝ մասնավորապես ուսանողների կողքին։ Պատրաստակամ է կրթական ծրագրերում ներդրվելու եւ շարունակական համագործակցության համար, ինչը նպաստելու է Web3 տեխնոլոգիաների զարգացման, բլոկչեյն տեխնոլոգիաների ճանաչելիության բարձրացմանը ՀՀ-ում։ Մենք չենք կարող աշխարհից անմասն մնալ, աշխարհը զարգանում է, եւ մեր գործընկերը հնարավորություն է տալիս Ֆասթեքս էկոհամարգի միջոցով համաքայլ քայլել»,- ասել է «Ապագայի տնտեսությունը» համաժողովի ղեկավար Մերի Բադալյանը:
«Եթե մենք ուզում ենք կառուցել լավ, ամուր պետություն, պետք է մեր տնտեսությունը ուժեղ լինի: Տնտեսության լոկոմոտիվը հենց մասնագետներն են, որոնք ոլորտներով կարող են առաջ տանել: Էս թեման, ֆիտեխ լուծումները, նույն էլեկտրոնային փողը, Web3 համակարգը լրիվ ապագայի մասին է խոսում»,- ասել է Համաժողովի համակարգող Հովիկ Գրիգորյանը:
1022 ուսանողից 10-ը ներկայացրել է իր գիտական զեկույցը ու պատասխանել ժյուրիի անդամների հարցերին: Ժյուրիի կազմում էին համալսարանների եւ Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչները, որոնք ելույթների ավարտից հետո հայտարարել են երեք հաջողակի անունը:
Հետազոտական աշխատանքներից լավագույնն է համարվել ՀՊՏՀ Գյուրմու մասնաճյուղի ուսանող Մհեր Ավագյանի զեկույցը: Թվային մարքետինգի 3-րդ կուրսի ուսանողը Ֆասթեքսի կողմից պարգեւատրվել է 300 FTN-ին համարժեք դրամով:
«Տեսել էի նախորդ սամիթը, որը եղել էր հոկտեմբեր ամսին: Հետաքրքրված էի, սպասում էի, թե երբ են մարզի ուսանողները ունենալու հնարավորություն մասնակցելու սամիթին նույնպես: Երբ իմացա, որ կա տեղեկատվական հանդիպում մեր համալսարանում, մասնակցեցի, շահեցի Ծաղկաձոր գալու հնարավորություն եւ այստեղ էլ ներկայացրեցի «Թվային ինքնությունը՝ որպես տնտեսության զարգացման գործիք»: Ժյուրիի որոշմամբ գրավեցի առաջին տեղը:
Այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են ուսանողների համար, նաեւ մեր տնտեսության համար, որովհետեւ այսօրվա ուսանողը վաղը պետք է դառնա ձեռներեց, աշխատող, ու ինքն է որոշելու, թե վաղը այս երկիրը ինչ արդյունքների է հասնելու: Շնորհակալություն կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին», - ասել է Մհերը:
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաեւ AKNEYE մրցույթ: AKNEYE նախագծի համակարգող Գրիշա Ավագյանն ուսանողներին ներկայացրել է մրցույթի գաղափարն ու պայմանները: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները ստացել են Aknuloonk-ներ ու հնարավորություն ունեցել անհատապես ստեղծագործել դրանց վրա:
Գլխավոր մրցանակին է արժանացել Ռուզաննա Հովհաննիսյանը. նա կստեղծագործի AKNEYE քանդակի վրա: Բոլոր մասնակիցների աշխատանքները կվերածվեն NFT-ի եւ կներկայացվեն ftNFT ֆիջիթալ սփեյսում:
Ֆասթեքսը կարեւորում է նորարարական տեխնոլոգիաների եւ թվային լուծումների զարգացման համար Հայաստանում իրականացվող նմանատիպ իրադարձությունները։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ու փորձագետներին համատեղել իրենց ջանքերն ապագա տնտեսության ձեւավորման գործում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: