Idram&IDBank հավելվածը նոր ու շատ սպասված թարմացումներ ունի, որպեսզի առցանց գործարքներն ու վճարումները ավելի հարմարավետ դառնան:Ընկերություններից հայտնել են, որ առաջին փոփոխությունն ամենասպասվածն է եւ վերաբերում է քարտի վրայի 16 նիշանոց թվերին: Այսուհետ հնարավոր է հենց Բանկինգ բաժնից տեսնել ու պատճենել քարտի վրայի թվերը մեկ հպումով։ Բանկինգ բաժնի անհատական ինտերֆեյս․ նոր փոփոխությունից հետո կարող եք Բանկինգ բաժնի պրոդուկտների հերթականությունը Կարգավորումներից դասավորել ձեզ ցանկությամբ։Քարտերի կամ հաշիվների մնացորդները հնարավոր է բացել կամ փակել հենց Բանկինգ բաժնի ներսում եւ պրոդուկտների ներքին էջերում։ Հնարավոր է ստանալ քաղվածքներ բոլոր պրոդուկտների համար։ Rocket Line սահմանաչափը արդեն տեսանելի է նաեւ Բանկինգում՝ Rocket Line վարկեր բաժնում։ Բանկինգ բաժնում քարտի ներքին էջում կարող եք՝• Միացնել/անջատել push/SMS ծանուցումները• Փոխել alias հեռախոսահամարը• Ստուգել քարտի կարգավիճակը՝ ըստ թողարկման փուլերիՎճարումներ եւ փոխանցումներ բաժնում ավելացել են նոր ծառայություններ՝• SWIFT փոխանցումներ • Փոխանցում ՀՀ պետբյուջե• Տարադրամի փոխանակումԱրդեն կարող եք թարմացնել հավելվածը թե՛ iOS-ում (4.0.90 version), թե՛ Android-ում (3.7.91 version) եւ վայելել բոլոր հին ու նոր հնարավորությունները։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 19982