Visa Everywhere Initiative (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը հրավիրում է ֆինտեխ եւ վճարային ստարտափներին՝ ներկայացնելու իրենց նորարարական պրոդուկտներն ու լուծումները։ Եզրափակիչ անցած մասնակիցները հնարավորություն կստանան անձամբ ծանոթանալ բանկային, առեւտրային, վենչուրային եւ պետական ոլորտների հիմնական շահագրգիռ կողմերի հետ: Մրցույթի հաղթողները կստանան դրամական մրցանակներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող Visa ապրանքանիշի հետ համագործակցելու հնարավորություն։Մրցութային հայտեր ընդունվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի (CEMEA) եւ այդ թվում՝ Հայաստանի նորարարական ֆինտեխ ստարտափներից։ Նրանք մուտք կգործեն Visa-ի ցանց, ինչպես նաեւ հնարավորություն կստանան շահել $35 հազար՝ CEMEA տարածաշրջանային եզրափակչի շրջանակում, եւ $125 հազար՝ համաշխարհային եզրափակչի շրջանակում։Այս տարի ծրագիրն ընդլայնվել է՝ ներառելով կրիպտոարժույթ եւ Visa Direct (վճարային լուծում, որն ընկերություններին օգնում է նորարարական եղանակներով գումար տեղափոխել ամբողջ աշխարհում միլիարդավոր վերջնակետեր) օգտագործող ստարտափներին: Աշխարհի տարբեր անկյուններից եզրափակիչ անցած մասնակիցները, որոնք արդեն այսօր նպաստում են տնտեսական աճին, այս տարվա նոյեմբերին կհավաքվեն Քաթարում՝ մասնակցելու VEI-ի եզրափակիչ փուլին: 18.01.2022 | 11:53 Դիանա Կիգուրաձե. Visa-ն չափազանց հպարտ է ներկայացնել Apple Pay-ը Հայաստանում «VEI ցանցը ներառում է 8500 ստարտափ ամբողջ աշխարհից եւ ամեն տարի շարունակում է աճել։ 2015 թվականին իր մեկնարկից ի վեր ծրագիրն օգնել է ավելի քան 100 երկրների ստարտափներին միասին հավաքել ավելի քան $2,5 միլիարդի ֆինանսավորում՝ լուծելով ամենամեծ խնդիրներից մեկը, որի հետ բախվում են սկսնակ ձեռներեցները: Ամեն տարի VEI-ի գործունեության շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով հեռանկարային ստարտափների եւ արձագանքելով վճարումների աշխարհում գոյություն ունեցող եզակի խնդիրներին։Այս տարի ծրագիրը հստակ կենտրոնանալու է CEMEA տարածաշրջանի վրա, որտեղ կան հսկայական հնարավորություններ հասարակությանն ուղղված նորարարական ապրանքներ եւ լուծումներ մշակող ֆինտեխ ընկերությունների համար: Այս տարի VEI-ին նախատեսում է երկու նոր մրցույթի անցկացում Եգիպտոսում եւ Սաուդյան Արաբիայում, ինչպես նաեւ գլոբալ եզրափակիչի անցկացում, որը կկայանա 2022 թվականի նոյեմբերին՝ Քաթարում»,- ասված է Visa-ի հաղորդագրության մեջ:VEI-ն փնտրում է նորարար եւ հավակնոտ ձեռներեցների, որոնք ձգտում են նպաստել իրենց հանրույթների զարգացմանը՝ լուծումներ գտնելով վճարային եւ կոմերցիոն բնույթի խնդիրների համար, որոնց բախվում են բոլոր չափերի եւ ոլորտների բիզնեսները, ներառյալ՝Թվային ծառայությունների խթանիչներ եւ թվային թողարկողներ- Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ- Քրաուդֆանդինգ- Բանկինգը՝ որպես ծառայություն (BaaS)- BIN հովանավորություն- Թողարկողներ/մշակման կենտրոններ- Ծրագրերի ղեկավարներԹվային արժույթների թողարկում- Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ- Այլընտրանքային վարկավորում- Անձնական ֆինանսների կառավարում- Դրամական փոխանցումներ- Թվային բանկինգ (նեոբանկեր)- Թվային դրամապանակներ, P2P ցանցեր եւ փոխանցումներ- Աշխատակիցների պարգեւատրություններ- Կրեդիտորական պարտքեր- Կորպորատիվ քարտեր (ծախսերի կառավարում)Լրացուցիչ ծառայություններ ֆինանսական ոլորտում առեւտրային ընկերությունների եւ/կամ սպառողների համար- Տվյալներ եւ վերլուծություն- ID, նույնականացում եւ անվտանգություն- InsurTech (ապահովագրական տեխնոլոգիաներ)- Հավատարմության ծրագրեր- Առեւտրային ծառայություններ եւ գործիքներ- Տեխնոլոգիական եւ վճարային ենթակառուցվածքներ- Մանրածախ առեւտրի տեխնոլոգիաներ- ԱյլՓոքր եւ միջին բիզնեսներ- Դրամական միջոցների շարժ (հատկացումներ, ներհաշիվ փոխանցումներ, P2P մատակարարումներ եւ վճարումներ)- Վճարումների ընդունում (էլեկտրոնային կոմերցիա, շարժական հեռախոսների միջոցով վճարումների ընդունում)- Ռիսկերի կառավարում (վերադարձային վճարումներ եւ այլն)- Ապրանքանիշի կառավարում (համայնքաստեղծ գործունեություն եւ այլն)- ԱյլԱյս մրցույթի շրջանակներում Visa-ն որեւէ սեփական կապիտալ չի ձեռք բերում Visa Everywhere Initiative-ի մասնակիցներից։ Լրացուցիչ տեղեկությունները եւ հայտի ներկայացման մանրամասները հասանելի են այստեղ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 27331