2015 թվականին Լոնդոնում հիմնված Revolut ֆինտեխ ստարտափը նոր ներդրումային փուլի ընթացքում ներգրավել է $800 մլն ծավալի միջոցներ, իսկ ընկերության գնահատումն աճել է մինչեւ $33 մլրդ, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Financial Times-ը: Ինչպես նշում է պարբերականը, ստարտափի գինը 2020 թվականի սկզբից աճել է վեց անգամ, եւ այժմ ընկերության արժեքն ավել է, քան բրիտանական խոշորագույն NatWest բանկինը:Revolut-ի ֆինանսական տնօրեն Միկո Սալովարան պատմել է, որ ընկերությունը միջոցներ հայթայթելու կարիք չուներ, սակայն դրանց ներգրավելու լավ պայմանների եւ ներդրողների կողմից ցուցաբերած հետաքրքրության ֆոնին ստարտափն, այնուամենայնիվ, որոշեց օգտագործել այդ հնարավորությունը: 01.04.2021 | 09:26 Revolut-ը պատրաստվում է ամերիկյան բանկային լիցենզիա ստանալ Ըստ Revolut-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկիի՝ ներդրումներն ու գնահատումը ցույց տվեցին ներդրողների վստահությունն առ այն, որ ընկերությունն ի վիճակի է մատակարարել այնպիսի պրոդուկտներ, որոնք «կբարձրացնեն հաճախորդների սպասելիքների շեմը ֆինանսական ծառայությունների ամբողջ ոլորտում»:Revolut-ը նախատեսում է ներգրավված միջոցներն օգտագործել մարքեթինգի ասպարեզում ծախսերի ավելացման նպատակով՝ հատկապես ԱՄՆ-ում եւ Հնդկաստանում, ինչպես նաեւ նոր պրոդուկտներ մշակելու համար:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5799