Հնդկական ֆինտեխ ստարտափը ռեկորդային IPO կանցկացնի

07.07.2021 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Paytm #IPO

Հնդկական Paytm վճարային ստարտափը բաժնետերերին կներկայացնի IPO-ի անցկացման իր ծրագիրը, որով նախատեսում է նախնական ներգրավել 160 մլրդ հնդկական ռուփի ($2,2 մլրդ), հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի աղբյուրները:

IPO-ն կարող է ռեկորդային դառնալ Հնդկաստանի համար: Բաժնետերերը կքննարկեն ընկերության ծրագիրը հուլիսի 12-ին: Հաստատման դեպքում՝ IPO-ի նպատակային ծավալը կարող է ավելանալ մինչեւ $2,6 մլրդ:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Paytm-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել սկսել $2,2 մլրդ գումարից, սակայն պատրաստ է ավելացնել առաջարկի ծավալը՝ հավանական ներդրողների մեծ պահանջարկի դեպքում։

Paytm-ը IPO-ի ընթացքում կարող է ստանալ $24-30 մլրդ գնահատում, նշում են աղբյուրները։

Paytm-ի ներդրողների թվում են SoftBank Group-ը, Berkshire Hathaway-ը եւ Ant Group-ը: Տեղաբաշխման արդյունքում, Ant Group-ի մասնաբաժինը հնդկական ընկերությունում կնվազի 25%-ից ցածր, նշում են Bloomberg-ի աղբյուրները:

IPO-ի անցկացման համար ստարտափը կօգտվի մի քանի բանկերի ծառայություններից, այդ թվում՝ JPMorgan Chase & Co. եւ Goldman Sachs Group Inc.:



Paytm-ը հիմնադրվել է 2010թ. Հնդկաստանում. այսօրվա դրությամբ ընկերությունը երկրում թվային վճարումների հոմանիշն է: Այն իրենից ներկայացնում է մոբայլ դրամապանակ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս գումար փոխանցել միմյանց, վճարել սննդի առաքման եւ կոմունալ ծառայությունների դիմաց, գնացքի եւ կինոյի տոմսեր գնել, ինչպես նաեւ ստանալ փոքր վարկեր: 2019թ. վերջին ստարտափը $1 մլրդ էր ներգրավել ներդրողների խմբից։

Credit Suisse-ի տվյալներով՝ առաջիկա տարիների ընթացքում Հնդկաստանի թվային վճարումների շուկան կաճի մինչեւ $1 տրլն։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 3666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW