Հնդկական ֆինտեխ ընկերությունը $1 մլրդ է ներգրավել

08.01.2020 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Paytm #SoftBank Vision Fund #Ant Financial
Թվային վճարումների ոլորտում գործող Paytm հնդկական ընկերությունը 2019թ. վերջին նոր միջոցներ է ներգրավել ներդրողների խմբից՝ ներառյալ գործող հովանավորներին, ինչպիսիք են ճապոնական SoftBank Vision Fund-ը եւ չինական Ant Financial-ը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Paytm-ը չի բացահայտել ֆինանսավորման մանրամասները, սակայն, աղբյուրների տվյալներով՝ վերջին ներդրումային ռաունդի ընթացքում հնդկական ընկերությունը ներգրավել է $1 մլրդ:

Paytm-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վիջայ Շեկխար Շարման (Vijay Shekhar Sharma) հայտարարել է, որ նոր ներդրումների արդյունքում ընկերությունը գնահատվել է $16 մլրդ:

Ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում ընդլայնել իր գործունեությունը վարկավորման, ապահովագրության, ինչպես նաեւ ներդրումների ոլորտներում եւ ներդնել 100 մլրդ հնդկական ռուփի ($1,39 մլրդ)՝ երկրում ավելի շատ օգտատերեր ներգրավելու համար:

Paytm-ը հիմնադրվել է 2010թ. Հնդկաստանում. այսօրվա դրությամբ ընկերությունը երկրում թվային վճարումների հոմանիշն է:

Այն իրենից ներկայացնում է մոբայլ դրամապանակ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս գումար փոխանցել միմյանց, վճարել սննդի առաքման եւ կոմունալ ծառայությունների դիմաց, գնացքի եւ կինոյի տոմսեր գնել, ինչպես նաեւ ստանալ փոքր վարկեր:


Դրամապանակը պատկանում է One97 Communications ընկերությանը: Այսօրվա դրությամբ այն ներդրողներից ստացել է ավելի քան $3 մլրդ:

Credit Suisse-ի տվյալներով՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Հնդկաստանի թվային վճարումների շուկան կաճի մինչեւ $1 տրլն. այսօր այն գնահատվում է $200 մլրդ: Այս շուկայում Paytm-ը ստիպված է մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը եւ Samsung-ը:

Ստարտափն աշխատում է նաեւ Ճապոնիայում, սակայն PayPay բրենդի ներքո: Ճապոնական ստորաբաժանումը վերոնշյալ SoftBank-ի գործող համատեղ ձեռնարկություն է: Հունիսին ընկերությունը հայտնել էր, որ ճապոնական դրամապանակի ծառայություններից օգտվում է 8 մլն մարդ:

Տեխնոլոգիական ընկերությունները մուտք են գործել Հնդկաստանի թվային վճարումների շուկա 2017թ.: Դրա համար իրենք օգտագործել են վճարային բաց ենթակառուցվածքը (Unified Payments Interface), որը ստեղծվել է պետության կողմից աջակցություն վայելող բանկերի կոալիցիայի կողմից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW