Տինկոֆ սուպերհավելվածում հնարավորություն է ստեղծվել գործարքները հաստատել սելֆիի միջոցով։ Հեռախոսի տեսախցիկով ստուգումը կօգտագործվի որպես վերիֆիկացիայի ստանդարտ մեթոդների այլընտրանք, հաղորդում է Տինկոֆի մամուլի ծառայությունը։Սելֆիի միջոցով վճարումների հաստատումը ինտելեկտուալ Տինկոֆ Պաշտպանություն անվտանգության համակարգի տարր է: Օրինակ, եթե համակարգը հայտնաբերի, որ հաճախորդն իր համար ոչ բնորոշ գործողություններ է կատարում կամ դրանք իրականացնում է նոր սարքից, ապա նրան կառաջարկվի միացնել հեռախոսի տեսախցիկը եւ նայել դրա վրա՝ նախքան վճարում կատարելը:Օգտատերերի համար սելֆին իրենց անձը հաստատելու ամենաարագ եղանակներից մեկն է (օրինակ, այն ավելի արագ է, քան ստուգիչ հարցին պատասխանելը): Եթե սելֆի անելն անհարմար է, հաճախորդը միշտ հնարավորություն ունի ընտրել մեկ այլ տարբերակ՝ գործարքները հաստատելու համար։ «Մենք շատ ուշադիր ենք հաճախորդների գործարքների անվտանգության նկատմամբ եւ անընդհատ կատարելագործում ենք դրանք պաշտպանելու ուղիները: Ի տարբերություն PIN կոդի կամ ստուգիչ հարցի պատասխանի՝ սելֆին անհնար է մոռանալ: Սա ձեր անձը ստուգելու ամենադյուրին, ամենաարագ եւ ամենահարմար միջոցն է: Գործարքը հաստատելու համար հարկավոր է միայն նկարահանվել բջջային հեռախոսի տեսախցիկով: 11.12.2019 | 12:52 «Տինկոֆ»-ը գործարկել է առաջին սուպերհավելվածը Ռուսաստանում Սկզբնական փուլում սելֆիով ստուգումը կօգտագործվի այն վճարները հաստատելու համար, որոնց մասով կասկածներ են առաջանում, որ դրանք հաճախորդն է կատարում: Ապագայում մենք կգործարկենք վերիֆիկացիայի այս մեթոդը ցանկացած այլ իրավիճակի համար, երբ այլընտրանքային ստուգման անհրաժեշտություն առաջանա: Օրինակ, եթե հաճախորդին անհրաժեշտ է վերագրանցվել համակարգում, նա կարող է դա հեշտությամբ անել՝ օգտագործելով սելֆի: Ձեռնարկատերերի համար այս տարբերակն օգտակար կլինի նաեւ անձնական կաբինետում աշխատելիս»,- նշել է Տինկոֆ էկոհամակարգի անվտանգության ղեկավար Ալեքսեյ Բակլանովը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5096