Սբերբանկը լուծումներ կառաջարկի բիզնեսին անշարժ գույքի կառավարման ոլորտում
20.10.2020 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Սբերբանկի ներկայացուցիչ Ստանիսլավ Կարտաշովը RBC-ին հայտնել է, որ ծառայության շրջանակում կվերլուծվեն ռուսաստանցիների բանկային գործարքները, որոնք կհամադրվեն առեւտրային կետերի ֆիզիկական տեղակայման հետ եւ բիզնեսին կառաջարկվեն լուծումներ անշարժ գույքի կառավարման ոլորտում, օրինակ՝ որտեղ է ավելի շահավետ տեղակայել նոր խանութը:
Տեղեկատվությունը հնարավոր կլինի օգտագործել նաեւ խոշոր քաղաքներում միգրացիոն հոսքերը հասկանալու համար, օրինակ՝ ինչպես են բնակիչները տեղաշարժվում քաղաքի եւ արվարձանների միջեւ, ինչը հնարավորություն կտա պլանավորել տրանսպորտային ուղիները:
Նոր ծառայությունը պետք է աշխատի «ՍբերՎերլուծություն» հարթակի շրջանակում, որի գործարկման մասին հայտարարվել էր հոկտեմբերի 13-ին: Այս հարթակը կվաճառի սպառողական փորձագիտական տվյալներ՝ տեղեկատվական եւ վերլուծական զեկույցներ, հանձնարարական մոդելներ, տնտեսության ոլորտների մոնիթորինգ, թիրախային լսարանի դիմանկար եւ այլն: Տվյալների առանցքային սպառողների շարքում կլինեն պետական հատվածը, անշարժ գույքի ոլորտը, խոշոր եւ միջին բիզնեսը:
Տվյալների աղբյուր են հանդիսանում.
- ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կանխիկ եւ անկանխիկ դրամական հոսքերը, որոնք ընդգրկում են բնակչության 90%-ը եւ կազմակերպությունների 60%-ը,
- Սբերբանկի քարտերի ընդունման տերմինալներում (առկա են 70% առեւտրային կետերում ) գործարքային ակտիվությունը,
- Սբերբանկի քարտերն ու բանկոմատները,
- բաց տվյալները, ինչպես նաեւ գործընկերների եւ բանկի դուստր ընկերությունների տվյալները:
Սբերբանկում խոստանում են, որ ամբողջ տեղեկատվությունը կօգտագործվի անանուն:
Ներկայիս դրությամբ բանկն ունի 96,9 մլն ակտիվ մասնավոր եւ 2,6 մլն ակտիվ կորպորատիվ հաճախորդ, 51,6 հազ. բանկոմատ եւ 2,2 մլն POS տերմինալ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: