«Սբեր». նոր ապրանքանշան եւ նոր տեխնոլոգիական լուծումներ
24.09.2020 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://news2.ru/

Ինչպես հաղորդում է RBC-ն, բանկոմատը կներառի նաեւ Սբերբանկի էկոհամակարգի ծառայություններ: Օրինակ, բանկոմատի միջոցով հաճախորդը հնարավորություն կունենա տաքսի պատվիրել:
Սբերբակի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինի խոսքով՝ մինչեւ տարվա վերջ կտեղադրվի նոր տիպի 100 բանկոմատ, այդ գործընթացը կշարունակվի նաեւ 2021թ. ընթացքում:
Միաժամանակ, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը ներկայացրել է Սբերբանկի նոր ապրանքանշանը: Այսուհետ բանկի էկոհամակարգի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները կհամախմբվեն «Սբեր» բրենդի ներքո:
«Սբեր»-ը ներկայացրել է «Սալյուտ» վիրտուալ օգնականների «ընտանիքը»՝ «Սբեր», «Աֆինա» եւ «Ջոյ» կերպարներին: Ինչպես նշել են ընկերությունում, դրանցից յուրաքանչյուրն ունի իր «բնավորությունը»:
«Սբեր»-ը ցուցադրել է նաեւ SberBox TV համակարգը, որը միացվում է հեռուստացույցին: Դրանում ինտեգրված են «Սալյուտ» ձայնային օգնականները, որոնց օգնությամբ կարելի է սնունդ պատվիրել, առցանց կինոթատրոնից ֆիլմ ընտրել, խաղեր խաղալ, երաժշտություն լսել, հերթագրվել գեղեցկության սրահում եւ այլն:
Ֆինանսական ընկերության տեխնոլոգիական բոլոր նորույթների հետ կարելի է ծանոթանալ այս հղումով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: