American Express (AmEx) վճարային համակարգը հայտարարել է Kabbage ֆինտեխ ստարտափի ձեռքբերման մասին։Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, AmEx-ը չի բացահայտել գործարքի ֆինանսական մանրամասները, սակայն ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ գործարքի արժեքը կարող է կազմել $850 մլն։2009-ին հիմնադրված Kabbage-ը զբաղվում է փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունների վարկավորմամբ՝ հաճախորդների վարկունակության գնահատման համար օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները։ Ստարտափն առաջարկում է նաեւ հաշվարկային բիզնես հաշիվներ, որոնք պաշտպանված են ԱՄՆ Ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիայի (FDIC) ծրագրով, ինչպես նաեւ ֆինանսական վերլուծության համար գործիքներ։Հիմնադրման օրվանից ստարտափը շուրջ $2,5 մլրդ է ներգրավել։ Վերջին ներդրումային ռաունդում, որը ընկերությունը փակել էր 2017թ., SoftBank-ը գնահատել էր Kabbage-ը ավելի քան $1,2 մլրդ։ 27.07.2020 | 12:05 American Express-ի եռամսյակային շահույթը նվազել է 85%-ով Frank Media-ի տվյալներով՝ բացի սովորական վարկերից, Kabbage-ի պորտֆելում ներառված են նաեւ աշխատավարձի պաշտպանության ծրագրով տրամադրված վարկերը, որոնց ընդհանուր ծավալը կազմում է $7 մլրդ։ AmEx-ն ու Kabbage-ը մտադիր են տրամադրել փոքր բիզնեսի գումարային հոսքերի կառավարման ավելի լայն գործիքակազմ, ինչպես նաեւ ընկերությունների շրջանառու կապիտալի համալրման համար ծառայություններ։«Մենք միանում ենք մի այնպիսի ընկերությանը, որով երկար ժամանակ հիացած էինք եւ որը կիսում է մեր տեսակետները փոքր բիզնեսի զարգացման հարցում»,- ասված է Kabbage-ի հայտարարության մեջ։ Ընկերությունը նշել է, որ ամբողջովին կկենտրոնանա «փոքր բիզնեսի վիճակի թեթեւացման եւ ամրապնդման ուղղությամբ՝ ավտոմատացման, ինչպես նաեւ ֆինանսական ծառայությունների հետ կապված դժվար խնդիրներին հեշտ լուծումներ առաջարկելու հաշվին», իսկ համագործակցությունը AmEx-ի հետ հնարավորություն կտա ընդլայնել այդ գործունեությունը։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 10383