Ռուսաստանցիները հնարավորություն կունենան համալրել իրենց քարտային հաշիվը խանութների դրամարկղերում։ Փորձնական նախագիծը մոտակա ամիսներին կգործարկի ռուսաստանյան Պրոմսվյազբանկը։Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, նախագծի գործարկման հնարավորությունները դիտարկում են նաեւ այլ ֆինանսական կազմակերպություններ, իսկ Visa վճարային համակարգը քննարկում է շուկայի մասնակիցների հետ դրամարկղերում վճարային քարտերի հաշվեկշռի համալրման ծառայության իրագործումը։Պրոմսվյազբանկում գտնում են, որ ծառայությունը պահանջված կլինի հեռավոր եւ փոքր բնակավայրերում, որտեղ թույլ է զարգացած վճարումների ընդունման ենթակառուցվածքը։ Ենթադրվում է, որ գումարը քարտին մուտքագրելու համար անհրաժեշտ կլինի գնում կատարել։ Deloitte-ի ներկայացուցիչ Մաքսիմ Նալյուտինի կարծիքով՝ ֆինանսական ծառայությունների մատուցումը խանութների գործակալների միջոցով հնարավորություն կտա ֆինանսական հաստատություններին տնտեսել մասնաճյուղերի եւ բանկոմատների վրա փոքր բնակավայրերում։ Նա նաեւ նշել է, որ նման մոտեցումը հարմար կլինի տարեցների համար, որոնց ավելի հեշտ կլինի սովորել անկանխիկ վճարումներին։Ռուսաստանի Բանկում նշել են, որ, հաշվի առնելով գործող օրենսդրությունը եւ ֆինանսական հաստատությունների ցանկությունները, խնդրի համակարգային լուծումը որոշակի ժամանակ կպահանջի։ Արդյունավետ մեխանիզմի ստեղծման համար կարող են պահանջվել նաեւ փոփոխություններ ԿԲ նորմատիվային ակտերում։ «Դրամարկղերում քարտերի համալրման ծառայությունը Ռուսաստանի Բանկը գնահատում է որպես բավականին հեռանկարային՝ հեռավոր եւ քիչ բնակեցված շրջաններում ֆինանսական հասանելիության բարձրացման տեսանկյունից»,- ընդգծել են ՌԴ ԿԲ-ում։ 06.09.2018 | 11:46 Ռուսաստանում գործարկվել է «Կանխիկը՝ գնումների հետ» ծառայությունը Banks.am-ը հիշեցնում է, որ 2018թ. Մոսկվայում բացվել էր առաջին խանութը, որի դրամարկղում բանկային քարտով վճարում կատարելիս կարելի է նաեւ գումար կանխիկացնել: Նոր ծառայությունը ստացել է «Կանխիկը՝ գնումների հետ» անվանումը: Իսկ անցյալ տարվա ամռանը Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Վոյլուկովը հայտնել էր, որ խոշոր ռուսաստանյան բանկերը նախատեսում են խանութների դրամարկղերում քարտերից կանխիկացման փորձը ներդնել ամբողջ Ռուսաստանում։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 8331