Խոշոր ռուսաստանյան բանկերը նախատեսում են խանութների դրամարկղերում քարտերից կանխիկացման փորձը ներդնել ամբողջ Ռուսաստանում:Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Վոյլուկովը:Ներկայում նման հնարավորություն փորձնական ռեժիմով առկա է առանձին բանկերում եւ մանրածախ առեւտրի կետերում, որոնք տեղակայված են քիչ բնակեցված վայրերում: 06.09.2018 | 11:46 Ռուսաստանում գործարկվել է «Կանխիկը՝ գնումների հետ» ծառայությունը Փորձագետների կարծիքով՝ մանրածախ առեւտրի կետերի համար դա կարող է ձեռնտու լինել, քանի որ այդ կերպ նրանք կփոխհատուցեն էկվայրինգի վրա կատարվող իրենց ծախսերն ու լրացուցիչ տրաֆիկ կներգրավեն: Սակայն գումարը կանխիկացնելու համար որեւէ բան գնելու պարտավորությունը կարող է դիտարկվել որպես հաճախորդների իրավունքների խախտում, կարծում են Ռուսաստանի բանկերի ասոցիացիայում:Խանութներում քարտից գումարի կանխիկացման փորձնական նախագծեր անցած տարի գործարկել են մի քանի խոշոր ֆինանսական ընկերություններ: Սբերբանկը հնարավորություն է տալիս ստանալ գումար փոքր եւ միջին բիզնեսի առեւտրի կետերում, որոնք գտնում են հեռավոր բնակավայրերում: Խոշոր առետրի ցանցերը Սբերբանկի հետ համատեղ կարող են այդպիսի ծառայություն ներդնել սեպտեմբերին: Ալեքսեյ Վոյլուկովը տեղեկացրել է, որ մեկ գործարքի շրջանակում հնարավոր կլինի կանխիկացնել մինչեւ 3000 ռուբլի:«Դեռեւս դժվար է ասել՝ քանի բանկ կորոշի իրագործել այս ծառայությունը: Ամեն ինչ կախված կլինի բնակչության կողմից ծառայության նկատմամբ պահանջարկից եւ խանութների կողմից ցանկությունից, հարմարավետությունից ու իրագործման ընկալումից: Առաջին հերթին, այս ծառայությունով կարող են հետաքրքրված լինել այն բանկերը, որոնք ունեն գործունեության լայն աշխարհագրություն, մեծ քանակությամբ բանկոմատներ եւ POS տերմինալներ, ինչպես նաեւ նրանք, որոնք տրամադրում են ինկասացիայի ծառայություններ: Խոշոր հաշվով, կարծում եմ, այստեղ կարելի է խոսել 10-20 խաղացողների մասին, որոնք համապատասխանում են այս ցուցանիշներին»,- ասել է Ալեքսեյ Վոյլուկովը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16288