Mail.ru Group ընկերությունը Google Play-ում թողարկել է PayDay ծառայության փորձնական տարբերակը, որը հնարավորություն է տալիս աշխատակիցներին հետեւել աշխատած գումարի չափին եւ ստանալ այն իրենց համար հարմար պահին: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ընկերության ծառայությանը միացած աշխատակիցը կարող է յուրաքանչյուր օր իր բանկային քարտին տեղափոխել արդեն աշխատած գումարի 70%-ը, իսկ ամսական աշխատավարձի մնացած առնվազն 30%-ը փոխանցվում է աշխատավարձի եւ կանխավարձի օրերին: Դրա համար գործատուից կպահանջվի ինտեգրել PayDay մոդուլն իր համակարգերում: «Վճարման պահին մենք ինքներս ենք ամեն ինչ ձեւավորում՝ ֆոնդավորում ենք գործատուին եւ սահմանաչափի շրջանակում ուղարկում գումարը: Հաճախորդի ընկերության համար ծառայությունն անվճար կլինի, իսկ PayDay-ին միանալու համաձայնություն տված աշխատակիցը գումարն իր քարտին յուրաքանչյուր փոխանցման համար վճարում է 150 ռուբլի միջնորդավճար, եթե այդ փոխանցումն արվում է մեկ ժամվա մեջ եւ 50 ռուբլի, եթե այն արվում է մեկ օրվա ընթացքում (առաջին երեք ամսվա համար ծառայությունն աշխատում է առանց միջնորդավճարների)»,- տեղեկացրել են Mail.ru Group-ում:Հիմնվելով արտասահմանյան նմանատիպ ծառայությունների աշխատանքի փորձի վրա՝ Mail.ru Group-ում նշում են, որ վճարման նման համակարգի կիրառումը բարձրացնում է աշխատակիցների մոտիվացիան եւ հնարավորություն տալիս չօգտվել միկրոֆինանսական կազմակերպությունների ծառայություններից: Ծառայությունը դեռեւս փորձարկման փուլում է, բայց եւ այնպես Mail.ru Group-ն արդեն մի քանի հաճախորդ ունի:Ռուսաստանում նման առաջարկով հանդես էր եկել Ռոկետբանկը, սակայն այն իրենից ներկայացնում էր զուտ վարկային ծառայություն: Դրանից բացի, դեկտեմբերին Worki նախագծի (գնվել է Mail.ru Group-ի կողմից) հիմնադիր Պավել Գուժիկովն ու ներդրող Կոնստանտին Ստիսկինը Ռուսաստանում գործարկեցին «Գումարը՝ նախապես» ծառայությունը: 21.01.2020 | 15:58 Ռուսաստանում գործարկվել է «Գումարը՝ նախապես» ֆինտեխ նախագիծը Գուժիկովը պատմել է, որ ծառայության գործարկման փուլում քննարկումներ են եղել Mail.ru Group-ի հետ, որը հետաքրքրված էր on-demand pay ոլորտով, սակայն որեւիցե որոշման կողմերն այդպես էլ չեկան: Նա նշել է, որ չի վախենում մրցակցությունից եւ ընդգծել, որ «Գումարը՝ նախապես»-ի եւ PayDay-ի աշխատանքի մեխանիկան տարբեր է: Նա նաեւ հայտնել է, որ ծառայությունն իր հաճախորդների թվում արդեն 13 խոշոր ընկերություն ունի, իսկ նախագիծը գտնվում է ներդրումային ռաունդի փակման փուլում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9073