Ռուսաստանում գործարկվել է «Գումարը՝ նախապես» ֆինտեխ նախագիծը
21.01.2020 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://ludirosta.ru

Ինչպես հաղորդում է Rusbase-ը, հարթակն ու հավելվածը աշխատակիցներին առաջարկում է հասանելիություն աշխատած գումարին՝ ընթացիկ ամսաթվի համար եւ բացատրում է, թե ինչու այդ պահին կարելի է ստանալ հենց այդքան չափի գումար:
Ծառայությունն աշխատակիցներից յուրաքանչյուր փոխանցման համար գանձում է 50-ից մինչեւ 700 ռուբլի միջնորդավճար՝ կախված փոխանցման գումարից:
Գործատուների համար ծառայության հետ համագործակցությունն անվճար է:
Օգտատիրոջ պրոֆիլում կան հաշվարկային էջեր՝ փաստացի աշխատած օրերի, արձակուրդայինների, հիվանդության պատճառով բացակայության օրերի մասով, հարկային հաշվարկ, հաշվեգրումների եւ պահումների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ օգտակար խորհուրդներ գործատուի հետ փոխգործակցության համար:
Ծառայության հիմնադիրները կարծում են, որ նախագիծը հնարավորություն կտա աշխատակիցներին ծածկել չնախատեսված ծախսերը՝ առանց դրա համար վարկ վերցնելու, իսկ գործատուներին կօգնի բարձրացնել աշխատակիցների մոտիվացիան, նվազեցնել առօրյա աշխատանքն ու բեռը հաշվապահության վրա:
Հարթակին միանալու համար գործատուն պայմանագիր է կնքում ծառայության հետ եւ ինտեգրում է նրա հետ իր հաշվապահական հաշվառման համակարգը: Այնուհետեւ աշխատակիցները պետք է դիմում գրեն ՝ «Գումարը՝ նախապես» հարթակի միջոցով սպասարկման մասին:
Ծառայությունն ավարտել է բետա թեստավորումը 2019թ. դեկտեմբերին: Անցած տարվա վերջի դրությամբ հարթակին միացել էր 5 ընկերություն, եւս 15-ի հետ ընթանում էին բանակցություններ:
«Գումարը՝ նախապես» հարթակը նախատեսում է մինչեւ 2020թ. վերջ ունենալ ավելի քան 150 հազ. աշխատակից հաճախորդ: Նախագծի հիմնադիրներն աշխատավարձի վաղաժամկետ վճարումների ռուսաստանյան շուկան գնահատում են $1,7 մլրդ:
Հարթակի ստեղծողներն են Worki աշխատանքի ընդունման գործակալության հիմնադիր Պավել Գուժիկովը եւ ներդրող Կոնստանտին Ստիսկինը: Հարթակի եւ հավելվածի մշակման համար հիմնադիրները ներդրել են $200 հազ. ծավալով սեփական միջոցներ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: