Phygital. վաղվա օրվա բանկային գրասենյակը

17.06.2020 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ալֆա-Բանկ #Phygital #գրասենյակ
Մոսկվայում բացվել է Ալֆա-Բանկի առաջին գրասենյակը՝ պատրաստված Phygital հայեցակարգով։ Phygital տերմինը բաղկացած է անգլերեն physical եւ digital բառերից ու ենթադրում է ֆիզիկական եւ թվային կապուղիների համակցություն։

Phygital գրասենյակներում հաճախորդները ստանում են եւ ջերմ մարդկային շփում, եւ որակյալ թվային ծառայություններ։

ԱլՖա-Բանկի մամուլի կենտրոնն առանձնացրել է Phygital գրասենյակի նորամուծություններն ու առավելությունները։

Կենսաչափություն

Գրասենյակը ճանաչում է հաճախորդին դեմքով (եթե հաճախորդը նախկինում տվել է դրա համաձայնությունը)։ Տեսախցիկին նայելու անհրաժեշտություն չկա՝ հաճախորդին բավարար է մուտք գործել գրասենյակ, եւ համակարգը կտրամադրի աշխատակցին ամբողջ կարեւոր տեղեկատվությունը․հաճախորդի անունը, բանկի ինչ ծառայություններից է օգտվում, ինչ հարցով է եկել եւ ինչ կարող է իրեն հետաքրքրել։ Դեմքի ճանաչման ճշգրտությունը կազմում է 98%:

Այցի պլանավորում

Մոբայլ հավելվածով հաճախորդը հնարավորություն ունի հետեւելու գրասենյակի ծանրաբեռնվածությանը եւ ընտրելու այցի նախընտրելի ժամանակը՝ հաճախորդին կսպասեն հենց այդ ժամին։

Առանց թղթաբանության

Բոլոր փաստաթղթերը ստորագրվում եւ պահպանվում են սմարթֆոնում։ Յուրաքանչյուր նման գրասենյակ կարող է տնտեսել տարեկան մինչեւ 10 տոննա թուղթ։

Ավանդական աշխատանքային գոտու բացակայություն

Աշխատակիցներն ու հաճախորդները գրասենյակի տարածքում կարող են ընտրել իրենց համար յուրաքանչյուր հարմար վայրը եւ հարմարավետ լուծել բոլոր հարցերը։


«Վերջին տարիներին բանկերը արմատապես բարելավել են իրենց թվային կապուղիները: Իսկ մասնաճյուղերը մնացին նույնը՝ միմյանցից չտարբերվող: Միաժամանակ, յուրաքանչյուր խոշոր բանկ փորձեց բացել իր «ապագայի մասնաճյուղը», եւ դրանք բոլորն էլ մնացին բանկային նորարարությունների յուրահատուկ showroom-ների տեսքով: Իսկ մենք ներկայացրեցինք այն, թե իրականում ինչ տեսք կունենան եւ ինչպես կաշխատեն բանկերի մասնաճյուղերն արդեն շատ մոտ ապագայում։ Առաջին Phygital գրասենյակից հետո մենք եւս երկու նոր մասնաճյուղ կբացենք Մոսկվայում եւ արդեն աշնանը կտարածենք մեր այս փորձը մասնաՃյուղային ողջ ցանցի վրա Ռուսաստանի ամբողջ տարածքում»,- նշել է Ալֆա-Բանկի գլխավոր կառավարիչ տնօրեն Վլադիմիր Վերխոշինսկին։



«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW