Ալֆա-Բանկի բաժանմունքներում առանց անձնագրերի սպասարկում կներդրվի

02.07.2019 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ալֆա-Բանկ
Ալֆա-Բանկը երկուսուկես տարվա ընթացքում իր բաժանմունքների 20%-ում հաճախորդների սպասարկումը կդարձնի առանց անձնագրերի, քարտերի եւ թղթային փաստաթղթերի:

Այս մասին RBC-ին պատմել է Ալֆա-Բանկի գլխավոր կառավարիչ տնօրեն Վլադիմիր Վերխոշինսկին: Մինչեւ 2019թ. վերջը բանկը պետք է մշակի նմանատիպ գրասենյակների հայեցակարգը, որից հետո կսկսվի փորձարկման փուլը: Մյուս բանկերի մոտ առանց անձնագրերի գրասենյակներ դեռեւս չկան:

«Հենց հասկանանք, որ մենք պատրաստ ենք, այդ ժամանակ կանցնենք մասշտաբային գործունեության: Հուսով եմ, որ մեր բոլոր 400 բաժանմունքների 20%-ից ոչ պակասը 2021թ. վերջին անցում կկատարի նոր ձեւաչափի»,- ասել է Վերխոշինսկին:

Հաճախորդների նույնականացման համար կօգտագործվեն սմարթֆոնն ու կենսաչափությունը: Բաժանմունքում գործարք կատարելիս հաճախորդը հեռախոսով ծանուցում կստանա, որն անհրաժեշտ կլինի բացել դեմքի կենսաչափության կամ մատնահետքի օգնությամբ (Face ID կամ Touch ID)՝ անձը հաստատելու համար: Հետագայում պայմանագրի էլեկտրոնային տարբերակը կուղարկվի հաճախորդի մոբայլ հավելվածին: Ինչպես նշում է Վլադիմիր Վերխոշինսկին, նման բաժանմունքների ներդրման արժեքի մասին խոսելը վաղաժամ է:

Ըստ փորձագիտական կարծիքի՝ թղթային նույնականացումից հրաժարվելը կարագացնի աշխատանքը, սակայն աննշան: Բանկերն ավելի մեծ արդյունք կստանան հեռահար նույնականացման ներդրումից եւ առանց բաժանմունքներ այցելելու սպասարկումից, քանի որ դա ոչ միայն կկրճատի գործառնական ծախսերը, այլեւ էապես կբարելավի հաճախորդների փորձը:

Մեկ այլ կարծիքի համաձայն՝ նոր ձեւաչափի գրասենյակների անցումից առաջացած խնայողությունները երկարաժամկետ ապագայում էական կլինեն, ուստի 2021 ռազմավարության իրագործման արդյունքում բանկը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ձեւափոխել իր բաժանմունքները սպասարկման նոր ձեւաչափի համաձայն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW