ԱԲ-ն կհայտնաբերի իրավաբանական անձանց միջեւ թաքնված կապերը

16.04.2020 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #արհեստական բանականություն
Սբերբանկը մշակել է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված մեխանիզմ՝ իրավաբանական անձանց միջեւ թաքնված կապերը հայտնաբերելու համար: Այն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե իրականում ինչ բիզնեսով է զբաղվում բանկի հաճախորդը:

Ինչպես հաղորդում է Rusbase-ը, Սբերբանկը մշակել է հաճախորդի միասնական օգտահաշիվ, որտեղ հավաքված են ինչպես գործարքների եւ օգտագործվող բանկային ծառայությունների մասին տվյալները, այնպես էլ հանրային բազաներից արտաքին տեղեկատվությունը, որոնց թվում են վարկային բյուրոները եւ պետական մարմինները:

ԱԲ-ի օգնությամբ Սբերբանկը վերլուծում է բոլոր այդ տվյալները եւ հայտնաբերում իրավաբանական անձանց միջեւ կապերը, անգամ եթե հաճախորդը չէր բացահայտել այդ տեղեկատվությունը: Այս մեխանիզմն անհրաժեշտ է՝ հասկանալու համար նաեւ, թե իրականում ինչ բիզնեսով է զբաղվում հաճախորդը:


«Սովորաբար հաճախորդի մոտ կա տնտեսական գործունեության 10-15 կոդ: Պաշտոնական հաշվետվության մեջ ներառվում է առաջին կոդը, որը հաճախ չի համընկնում այն բիզնեսի հետ, որը վարում է հաճախորդը: Սակայն հաճախորդի եւ իր կոնտրագենտների վճարումների միջոցով մենք կարող ենք որոշել գործունեության իրական տեսակը»,- նշել է Սբերբանկի փոխնախագահ Ստանիսլավ Կարտաշովը:

Սբերբանկի տվյալների բազայում տեղեկատվություն կա 7,5 մլն իրավաբանական անձանց ու գործարարների եւ ավելի քան 17 մլն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք հանդիսանում են սեփականատերեր կամ որոշումներ են ընդունում ընկերությունում:

Կարտաշովի խոսքով՝ Սբերբանկն օգտագործում է ԱԲ-ն ոչ միայն հաճախորդներին ստուգելու, այլեւ վարկեր տրամադրելու համար: Ներկայում բանկը ԱԲ-ի օգնությամբ փոքր բիզնեսին տրամադրում է յուրաքանչյուր չորրորդ վարկը, իսկ 2023թ. նախատեսում է հասցնել նման վարկերի մասնաբաժինը մինչեւ 70%-ի:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16776
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW