2020թ. Սբերբանկն արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայի ներդրումից լրացուցիչ եկամտի տեսքով ակնկալում է ավելի քան 66 մլրդ ռուբլի ($1,04 մլրդ):Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, 2019թ. բանկում արհեստական բանականության ոլորտում տեխնոլոգիաների իրացման արդյունքը կազմել է շուրջ 42 մլրդ ռուբլի ($664 մլն):Ընդ որում, այս տեխնոլոգիայի առումով Սբերբանկը մտադիր է դառնալ ռուսաստանյան շուկայի առաջատարը: Համաձայն բանկի գնահատականի՝ 2024թ. ԱԲ շուկան Ռուսաստանում կկազմի 80 մլրդ ռուբլի ($1,26 մլրդ): 04.09.2019 | 10:41 Սբերբանկում ֆիզանձանց վարկերը կտրամադրի արհեստական բանականությունը «ԱԲ փոխակերպումն իրենից ներկայացնում է մեծ եւ կարեւոր խնդիր, որը մենք զարգացնում ենք հենց արդյունավետության բարձրացման նպատակով: Փոխակերպման համակարգը, գործընթացների ղեկավարման համակարգն այսօր բանկի հիմնական նախաձեռնություններից են, որոնցում ներգրավված է ամբողջ վարչությունը, եւ այն այժմ ակտիվ զարգանում է»,- նշել է Սբերբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը: 08.11.2019 | 15:30 Սբերբանկը ներկայացրել է Ռուսաստանում ամենահզոր սուպեր համակարգիչը Իր հերթին, Սբերբանկի ավագ փոխնախագահ Յուլիա Չուպինան հայտնել է, որ բանկի ներդրումները սեփական էկոհամակարգի կառուցման գործում ամբողջ ընթացքում կազմել են ավելի քան $2 մլրդ: «Չնայած այն հանգամանքին, որ մշտապես լայնորեն քննարկվում է, երբ մենք ինչ-որ նոր բան ենք գնում կամ ավելացնում էկոհամակարգին, միեւնույնն է՝ մեծ ներդրումներ չեն»,- ասել է բանկի ներկայացուցիչը: 29.10.2019 | 14:15 Սբերբանկը «համեղ» հարթակ է գործարկել Սբերբանկի էկոհամակարգը ներառում է մի քանի տասնյակ ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական բնույթի ծառայություններ. էլեկտրոնային առեւտուր («Յանդեքս.Մարկետ»), բժշկություն (DocDoc), հեռահաղորդակցություն («Սբերբանկ Տելեկոմ»), ամպային տեխնոլոգիաներ (SberCloud), հաղորդակցություններ (Dialog), նույնականացում (VisionLabs), լայֆսթայլ («Ֆուդպլեքս»), բիզնես գործընթացների օպտիմիզացման ծառայություններ («Էվոտոր», «Ինտերկոմպ») եւ այլն: «Ֆինտեխ 2019» հետազոտության համաձայն՝ ռուսաստանյան բոլոր բանկերից թվային փոխակերպման ոլորտում ավանդաբար ամենաշատ միջոցները ներդնում է Սբերբանկը. 2015-ից մինչեւ 2018-ն ընկած ժամանակահատվածում բանկն այս բնագավառում ներդրել է ավելի քան 390 մլրդ ռուբլի ($6,16 մլրդ): «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 22286