Սբերբանկում ֆիզանձանց վարկերը կտրամադրի արհեստական բանականությունը
04.09.2019 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.facenews.ua

«Ներկա դրությամբ մեզ մոտ արհեստական բանականության որոշումների հիման վրա արդեն տրվում է վարկային քարտերի 100%-ը, սպառողական վարկերի ավելի քան 90%-ը եւ հիփոթեքային վարկերի ավելի քան 50%-ը, քանի որ դա ավելի բարդ պրոդուկտ է: Ներկայացված տրենդը, որ մոդելները կկայացնեն շուրջ 100% վարկային որոշումներ, ճիշտ ուղենիշ է: Կարծում եմ՝ դա տեղի կունենա 2020թ. վերջին»,- ասել է նա:
Ալեքսանդր Վեդյախինը հավելել է, որ այսօր բանկում չկա որեւէ ստորաբաժանում, որտեղ չներդրվեն արհեստական բանականության տեխնոլոգիաները:
«Մենք ներդնում ենք այդ տեխնոլոգիան ամենուր, սկսած front office-ից՝ դրա վառ օրինակն է մեր մոբայլ հավելվածի վերջերս կատարած թարմացումը, որը դարձրել է յուրաքանչյուր «Սբերբանկ Օնլայնը» յուրօրինակ, վերջացրած back office-ով, որտեղ արհեստական բանականությունը որոշումներ է կայացնում առօրյա գործարքների վերաբերյալ»,- նշել է Սբերբանկի ներկայացուցիչը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: