Revolut ֆինտեխ ստարտափը մուտք է գործել ամերիկյան շուկա

27.03.2020 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #ԱՄՆ
Ռուսական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը մուտք է գործել ամերիկյան շուկա:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նախօրեին ընկերությունը տեղեկացրել է, որ այսուհետ ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ կարող է գրանցել Revolut օգտահաշիվ եւ պատվիրել դեբետային քարտ:

Քանի որ ընկերությունը Միացյալ Նահանգների տարածքում բանկային գործունեության ծավալելու լիցենզիա չունի, Revolut-ը կհամագործակցի Metropolitan Commercial Bank-ի հետ:


Սկզբնական շրջանում Revolut-ի օգտատերերին ԱՄՆ-ում հասանելի կլինեն հավելվածի միայն բազային գործառույթները: Նրանք կարող են ավանդ դնել, հաշվից  հանել եւ գումար ուղարկել, ինչպես նաեւ աշխատավարձ ստանալ օգտահաշվի միջոցով:

Ինչպես եւ եվրոպական շուկայում, Revolut-ի դեբետային քարտը բազմարժութային է՝ փոխարկել գումարը կարելի է անմիջապես հավելվածի մեջ:   

«Revolut-ում բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ն ստարտափի համար զարգացման առաջնային շուկաներից է: ԱՄՆ շուկա մուտք գործելը հանդիսացավ Ռուսաստանում աշխատելու նրա ծրագրերից հրաժարվելու պատճառներից մեկը,- գրում է պարբերականը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW