Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։ ԿԲ-ն ներկայացնում է ոլորտը կարգավորող եւս երկու նախագիծ՝1. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ կանոնները եւ պահանջները» կանոնակարգ 7/07-ը»,2. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) եւ դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաեւ դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխությունները:Հավելված 1«Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) եւ դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաեւ դրանք կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» սահմանելու մասին (Հետեւել փոփոխություններին):ԿԲ-ն կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչեւ օգոստոսի 26-ը։ Դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաեւ կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն: Tweet Դիտում՝ 1569