Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց IV վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II փուլ» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրին։ Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ €120 մլն արժողությամբ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ 2026թ. մարտի 19-ին։ Բացի այդ, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) ծրագրի իրականացման նպատակով կնքվել են մի շարք վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերը։ Ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից՝ Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում՝ ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչեւ 1050 ՄՎտ-ի: Tweet Դիտում՝ 248