Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտում մասնագիտացող բրիտանական OakNorth Bank ֆինտեխ ստարտափը Financial Times-ի՝ Եվրոպայի ամենաարագ զարգացող ընկերությունների վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Վարկանիշը կազմվել է Statista հետազոտական ընկերության հետ համատեղ՝ 2015-2018 թթ. եկամուտի աճի տվյալների հիման վրա: Երեք տարվա ընթացքում OakNorth Bank-ի միջին համախառն տարեկան աճը կազմել է 623%:Banks.am-ը OakNorth Bank-ի մասին գրել էր անցյալ տարվա ապրիլին: Այն ժամանակ ընկերությունը հայտարարել էր $440 մլն ներդրում ներգրավելու մասին: Ներդրումային այդ ռաունդի արդյունքում OakNorth-ի ներգրաված ընդհանուր ֆինանսավորումը կազմել էր ավելի քան $1 մլրդ, ինչը գերազանցում էր եվրոպական մեկ այլ ֆինտեխ ընկերության ցուցանիշները: Իսկ ֆինանսավորումը նախատեսվում էր օգտագործել ԱՄՆ-ում վարկային ծառայությունների գործարկման համար: 05.04.2019 | 14:27 Ներդրումները եվրոպական ֆինտեխում դարպաս են բացում դեպի ԱՄՆ OakNorth-ի ծառայությունները նաեւ օգնում են գործընկերներին վերլուծել եւ վերահսկել իրենց վարկային պորտֆելները. դա ընկերության ուժեղ կողմերից է, ինչը հնարավորություն է տվել OakNorth-ին 2015-ի սեպտեմբերին գործարկումից ի վեր բրիտանական ընկերություններին շահավետ կերպով տրամադրել ավելի քան $3,7 մլրդ-ի ֆինանսավորում՝ առանց որեւէ դեֆոլտի կամ վճարումների ուշացման: Ընկերության գործունեության շնորհիվ Մեծ Բրիտանիայում ստեղծվել է շուրջ 11 000 նոր աշխատատեղ:Сredits.ru-ի տվյալներով՝ վարկերի տրամադրումը OakNorth-ի բիզնեսի միայն մի մասն է: Ստարտափն այլ ընկերություններին վաճառում է լիցենզիաներ՝ արհեստական բանականության վրա հիմնված իր Analytical Intelligence հարթակից օգտվելու համար: Դրա օգնությամբ բանկերն ամբողջ աշխարհում ստեղծում են հաճախորդների վարկային պատմությունների սեփական բազաները: Financial Times-ի՝ Եվրոպայի ամենաարագ զարգացող ընկերությունների վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է սննդի առաքման Wolt ֆիննական ծառայությունը, իսկ երրորդ տեղում Bolt էստոնական տաքսի ծառայությունն է: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 69685