PayPal-ը գլխավորել է ճապոնական ֆինտեխի ամենախոշոր ներդրումային արշավը

17.12.2019 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#PayPal #Paidy
Էլեկտրոնային առեւտրի ոլորտում աշխատող Paidy ճապոնական ֆինտեխ ստարտափը հայտարարել է $143 մլն ներգրավելու մասին:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, հերթական ներդրումային ռաունդի շրջանակում ստարտափը ներգրավել է $83 մլն, եւս $60 մլն տրամադրել են բանկերը՝ վարկերի տեսքով:

Paidy-ի ֆինանսավորման ռաունդը գլխավորել է PayPal վճարային համակարգի PayPal Ventures վենչուրային ստորաբաժանումը:

Paidy-ն չի սահմանափակվել վենչուրային ներդրումներով. Goldman Sachs ներդրումային բանկի ճապոնական ստորաբաժանումը ստարտափին է տրամադրել $52 մլն-ի փոխառություն, իսկ երեք տեղական բանկեր բացել են նրա համար $8 մլն-ի վարկային գիծ:

Ներկայում սա ամենախոշոր ներդրումն է ճապոնական ֆինտեխ ոլորտում: 2008թ. հիմնված Paidy-ն իր գործունեության ընթացքում ներդրողներից ստացել է ընդհանուր առմամբ $164,6 մլն:


Չնայած այն հանգամանքին, որ Paidy-ն գրանցված է Ճապոնիայում, այն հիմնադրել է Goldman Sachs-ի նախկին աշխատակից, ծագումով Կանադայից Ռասսել Կամմերը (Russell Cummer): Կամմերը գործարկել է ստարտափն այն պատճառով, որ չնայած Ճապոնիայում պլաստիկ քարտերի շրջանառության բավական բարձր մակարդակի՝ դրանք հազվադեպ են օգտագործվում վճարումների համար, անգամ համացանցում:

Paidy-ն հնարավորություն է ընձեռում գնումներ կատարել համացանցում, ընդ որում՝ օգտատիրոջն անհրաժեշտ չէ օգտահաշիվ բացել խանութում կամ օգտագործել իր վարկային քարտի տվյալները: Դրա փոխարեն գումարը գանձվում է Paidy-ի հաշվից, որը հաճախորդը վճարում է ամսվա վերջում՝ իրեն հարմար տարբերակով:


Անցյալ տարվա ամռանը ստարտափը հայտարարել էր, որ գրանցել է 1,4 մլն ակտիվ գրանցամատյան: 2000թ. սկիզբին այդ ցուցանիշը նախատեսվում էր հասցնել մինչեւ 11 մլն-ի: Այդ նպատակով Paidy-ն նախատեսում է ընդլայնել գործընկերային առեւտրի կետերի ցանկը եւ գործարկել նոր ֆինանսական ծառայություններ: Հենց հաճախորդների բանակն ընդլայնելու համար էլ կօգտագործվեն ներդրողներից եւ բանկերից ստացված միջոցները:

Ըստ էության, Paidy-ն իր հաճախորդներին է առաջարկում «գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» ծառայությունը: Հիշեցնենք, որ դրա վրա է անուն եւ կարողություն ձեռք բերել շվեդական Klarna ստարտափը, որն օգոստոսին դարձել էր Եվրոպայի ամենաթանկարժեք ֆինտեխ ստարտափը՝ գնահատվելով $5,5 մլրդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW