PayPal-ը հայտարարել է $4 մլրդ արժողությամբ գնման մասին
27.11.2019 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://media.bizj.us/

Ինչպես հաղորդում է PayPal-ի մամուլի կենտրոնը, գործարքի արժեքը կկազմի մոտ $4 մլրդ։
«Սա կլինի PayPal-ի համար այս տեսակի ամենամեծ գործարքը: Այն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ միտված սպառողների՝ գնումներ կատարելու փորձը պարզեցնելուն՝միաժամանակ այն դարձնելով ավելի մատչելի եւ վարձատրվող»,- ասել է PayPal-ի նախագահ Դեն Շուլմանը (Dan Schulman):
«Honey-ի տեսլականը մշտապես եղել է հետեւյալը՝ սպառողներին տալ այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է սեփական գումարով լավագույն որոշումներ կայացնելու համար: PayPal-ը կիսում է այդ տեսլականը, եւ միասին մենք կարող ենք կառուցել հզոր առեւտրային հնարավորություններ, որոնք իրական արժեք են ստեղծում, ինչպես սպառողների, այնպես էլ մանրածախ առեւտրի համար ամբողջ աշխարհում»,- իր հերթին նշել է Honey-ի համահիմնադիր Ջորջ Ռուանը:
Honey Science Corporation-ը հիմնադրվել է 2012թ., այն տեղակայված է Լոս Անջելեսում։ Հարթակը տրամադրում է գործիքներ, որոնք հաճախորդներին օգնում են ժամանակ եւ գումար խնայել առցանց գնումներ կատարելիս: Այն ի սկզբանե ստեղծվել է որպես բրաուզերի ընդլայնում, այնուհետեւ վերաճել է անվճար գործիքների հարթակի, որն օգնում է բոլորին ավելի վստահ գնումներ կատարել:
Honey-ն սպառողներին տեղեկացնում է գների իջեցման ժամկետի, ինչպես նաեւ առկա ամենացածր գների մասին։
Ամսական ունենալով շուրջ 17 մլն ակտիվ օգտատեր՝ անցած տարվա ընթացքում Honey-ն միլիոնավոր մարդկանց օգնել է ավելի քան $1 մլրդ-ի խնայողություններ կատարել։ Ներկայում հարթակն աշխատում է մոտ 30 000 ինտերնետ խանութների հետ:
Գործարքից հետո Honey-ն կպահպանի իր գլխավոր գրասենյակը Լոս Անջելեսում ու ապրանքանիշը: Հարթակի համահիմնադիրներ Ջորջ Ռուանը (George Ruan) եւ Ռայան Հադսոնը (Ryan Hudson) կշարունակեն ղեկավարել Honey-ի թիմը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: