Apple սմարթֆոնների որոշ օգտատերեր, որոնք նախկինում հետաքրքրություն էին ցուցաբերել Apple Card վիրտուալ քարտի նկատմամբ, օգոստոսի 6-ին սկսել են հրավերներ ստանալ համակարգում գրանցվելու համար, գրում է Reuters-ը:iPhone-ի օգտատերերը Apple Card-ը կկարողանան ձեւակերպել Wallet հավելվածի միջոցով: Դրա օգնությամբ սարքերի տերերը կկարողանան գնումներից հետ ստանալ 1% քեշբեք` ֆիզիկական քարտով կատարված վճարումներից, 2% քեշբեք՝ Apple Pay-ի միջոցով կատարված գնումներից եւ 3% քեշբեք՝ Apple-ի գնումների կամ ծառայությունների դիմաց վճարումներից: 26.03.2019 | 12:35 Apple-ը կրեդիտ քարտ է ներկայացրել Apple Card ֆիզիկական քարտը տիտանից է եւ չունի տեսանելի համար: iPhone-ի մեջ պաշտպանված չիպը գեներացնում է քարտի վիրտուալ համարն օնլայն կամ սմարթֆոնի օգնությամբ կատարվող գնումների համար:Ինչպես նախկինում նշել էին Apple-ի ղեկավար Թիմ Քուկը եւ Apple Pay նախագծի գործադիր տնօրեն Ջենիֆեր Բեյլին, քարտապանին հասանելի կլինեն վճարման գումարի մասին տվյալները, ինչպես նաեւ տվյալներ գործարքի ժամանակի եւ տեղի մասին, իսկ ընկերության մասնագետները հասանելիություն չեն ունենա այդ տեղեկատվությանը: Goldman Sachs ներդրումային բանկը, որն այս նախագծում Apple-ի գործընկերն է, չի կարողանա օգտագործել Apple Card-ի օգտատերերի գնումների մասին տվյալները մարքեթինգային նպատակներով: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19738