Էստոնական ծագումով գործարարների հիմնած դրամական փոխանցումների TransferWise ընկերությունը ճանաչվել է ամենաթանկարժեք ֆինտեխ ստարտափը Եվրոպայում: Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, օրերս TransferWise-ը հայտարարել է $292 մլն ծավալով լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու մասին, որից հետո ընկերությունը գնահատվել է $3,5 մլրդ: Իսկ գործունեության ամբողջ ընթացքում ընկերությանը հաջողվել է ներգրավել $689 մլն-ի ներդրում: 2011թ. հիմնված TransferWise-ը մշակել է հավելված եւ կայք, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերին գումար փոխանցել արտերկիր՝ տարադրամի ակտուալ փոխարժեքով: TransferWise-ին հաջողվել է հեղափոխություն կատարել տարադրամի փոխանակման եւ անդրսահմանային փոխանցումների ոլորտում՝ շնորհիվ թափանցիկ գնագոյացման եւ միջնորդավճարների վերացման:Այսօր TransferWise-ը 5 մլն հաճախորդ ունի ամբողջ աշխարհում, ամսական մշակում է շուրջ $5 մլրդ ծավալով փոխանցումներ: TransferWisе-ի 12 գրասենյակներում աշխատում է 1600 մարդ: Տարեկան ընկերությունը հաճախորդների համար տնտեսում է շուրջ £1 մլրդ-ի բանկային միջնորդավճարներ: Ֆինանսական տարվա ընթացքում ընկերությունը ստացել է $7,9 մլն-ի մաքուր շահույթ, իսկ հասույթը կրկնապատկվել է՝ հասնելով $148 մլն-ի: 05.04.2019 | 14:27 Ներդրումները եվրոպական ֆինտեխում դարպաս են բացում դեպի ԱՄՆ «$3,5 մլրդ նոր փայլուն գնապիտակով TransferWise-ը դարձել է Եվրոպայում ամենաթանկարժեք ֆինտեխ ընկերությունը՝ առաջ անցնելով OakNorth-ից, որը գնահատվել էր 2,8 մլրդ: Ներդրումային վերջին փուլին միացել են նոր ներդրողներ՝ Lead Edge Capital, Lone Pine Capital եւ Vitruvian Partners ընկերությունները»,- գրում է պարբերականը: «Աշխարհը գնում է դեպի ավելի թափանցիկ բիզնեսի վարման, եւ մենք ցանկանում ենք մասնակից լինել այդ գործընթացին: Միջազգային փոխանցումների շուկայի ծավալը տրիլիոնավոր դոլարներ է կազմում, եւ մինչ օրս այստեղ իշխում էին բանկերը, որոնք արհեստականորեն բարձրացնում էին գներն ու իջեցնում փոխանցումների արագությունը: Այս առումով TransferWise-ն ամեն ինչ փոխել է»,- նշել է Lead Edge Capital-ի գլխավոր գործընկեր Նիմայ Մեխտան: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18765