Ներդրումների խոշոր հոսք՝ դեպի թվային վճարումների ոլորտ
13.05.2019 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://avatars.mds.yandex.net

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, սա կլինի «Ա» սերիայի (արտաքին աղբյուրներից ստարտափի ֆինանսավորման առաջին փուլը - խմբ.) ֆինանսավորման՝ Եվրոպայի ամենախոշոր եւ աշխարհի երրորդ խոշորագույն գործարքը:
Ներգրավված միջոցներն ընկերությունը պատրաստվում է ուղղել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Մերձավոր Արեւելքում «իր սրընթաց աճի շարունակմանը՝ հետագայում ընդլայնվելով դեպի Ասիա եւ Լատինական Ամերիկա»:
Checkout.com-ը, որի գրասենյակը Լոնդոնում է, արդեն իսկ համագործակցում է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության մյուս երկրների առաջատար ֆինտեխ ընկերությունների հետ՝ թվային առեւտրի ոլորտում առաջարկելով համընդգրկուն միջսահմանային վճարային լուծում:
Ընկերությունը տրամադրում է էլեկտրոնային վճարումների միասնական հարթակ, որտեղ գործում են վճարման բոլոր հիմնական մեթոդները՝ դեբետ եւ կրեդիտ քարտեր, PayPal, Apple Pay եւ այլն:
Թվային վճարումների ոլորտի մեկ այլ ընկերություն՝ գերմանական Wirecard-ը, պատրաստվում է €900 մլն ներգրավել ճապոնական SoftBank տեխնոլոգիական կոնգլոմերատից:
Ինչպես հայտնում է Financial Times-ը, Wirecard-ը կթողարկի €130-ական արժողությամբ պարտատոմսեր Softbank-ի համար: Պարտատոմսերը հետագայում հնարավոր կլինի փոխարկել Wirecard-ի մոտ 5,6% բաժնետոմսերով:
«SoftBank-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա մեզ ավելի ընդլայնվել ասիական շուկաներում, այդ թվում՝ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, ինչպես նաեւ միավորել ջանքերը տվյալների վերլուծության եւ արհեստական բանականության ոլորտներում»,- նշել են Wirecard-ում:
SoftBank-ում էլ հայտնել են, որ մտադիր են «Wirecard-ի թվային վճարային տեխնոլոգիան ներդնել նոր շուկաներում եւ ոլորտներում՝ SoftBank-ի գլոբալ տեխնոլոգիական պորտֆելի շրջանակում»:
Հատկանշական է, որ ներդրումների ներգրավման մասին լուրը տարածվեց Wirecard-ի տարեկան արդյունքների ներկայացման նախօրեին, որը հետաձգվել էր Ասիայում ծավալված հաշվապահական սկանդալի պատճառով:
Financial Times-ը տարեսկզբին հոդված էր հրապարակել այն մասին, որ Wirecard-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը կասկածվում է կեղծ եւ ժամկետանց փաստաթղթերը կասկածելի գործարքներում օգտագործելու մեջ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: