Սբերբանկը «խելացի» սառնարան է պատենտավորել

07.05.2019 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #«խելացի» սառնարան
Սբերբանկը պատենտավորել է «խելացի» սառնարան, որը կարող է հետեւել սննդամթերքի քանակությանը եւ դրա պիտանելիության ժամկետին:

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, խոսքն այնպիսի սառնարանի մասին է, որը հագեցած է սենսորներով եւ տեսախցիկներով, որոնք հետեւում են սննդամթերքի վիճակին եւ քանակությանը, պիտանելիության ժամկետին, ինչպես նաեւ փոխանցում են այդ տեղեկատվությունը օգտատիրոջը՝ մոբայլ հավելվածի կամ վեբ ինտերֆեյսի միջոցով:

Օգտատերը կարող է սննդամթերքի գնման մասին որոշում ընդունել կամ դրա պատվերը ձեւակերպել ավտոմատ ռեժիմում: Սառնարանը կարող է կապ հաստատել այլ սարքավորումների հետ WiFi-ի, երկրորդ կամ երրորդ սերնդի բջջային կապի միջոցով:

Քաշի սենսորները պետք է որոշեն դարակների եւ դրանց վրա եղած սննդամթերքների քաշը: Սառնարանում կարող են տեղադրված լինեն նաեւ գազի սենսորներ, որոնք կօգնեն գտնել ժամկետանց սնունդը: Եթե սննդամթերքը վերջանում է կամ այլեւս պիտանի չէ, ապա տվյալ սննդամթերքի անվանումը կարող է լուսավորվել հավելվածում:


Պատենտի հեղինակը Ալեքսեյ Երոշկինն է: Նա բանկի աշխատակից է, որը 2018թ. նոյեմբերին զբաղեցնում էր Սբերբանկի «իրերի ինտերնետի» լաբորատորիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Ուշագրավ է, որ Սբերբանկը գրանցել է ոչ թե հայտնագործության, այլ օգտակար մոդելի պատենտ. այն ավելի հեշտ ու արագ է հնարավոր ստանալ: Նման պատենտները տրվում են ոչ թե նոր հայտնագործության, այլ տեխնիկական արդիականացման համար: Դա հնարավորություն է ընձեռում բանկին արգելել նույն տեխնիկական տվյալներով սառնարանների ներկրումը, արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում՝ առանց իր համաձայնության:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանում արդեն վաճառվում են LG, Samsung, Liebherr, Bosch եւ այլ արտադրողների սառնարաններ, որոնք կարելի է կառավարել սմարթֆոնի միջոցով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW