Սբերբանկը հեռուստահաղորդավարի թվային նմանակին է ստեղծել
18.04.2019 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.computerra.ru

Ինչպես հաղորդում է Սբերբանկի մամուլի կենտրոնը, հեռուստահաղորդավարի թվային նմանակը բարդ մշակում է, որը բաղկացած է ինչպես շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող, այնպես էլ յուրօրինակ տեխնոլոգիաներից, որոնք ստեղծվել են նախագծի շրջանակում: Դիմախաղի ավտոմատ գեներացումը բարդ խնդիր է, որը քիչ թվով ընկերություններ են կարողացել լուծել աշխարհում:
Ելենան Սբերբանկի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի եւ երկու ռուսաստանյան ընկերությունների համատեղ նախագիծն է. «Խոսքային տեխնոլոգիաների կենտրոն»-ը (Центр Речевых Технологий) ապահովում է արհեստական նեյրոնային ցանցերի հիման վրա բանավոր խոսքի սինթեզի փորձնական համակարգը, իսկ CGF Innovation ընկերությունը համատեղում է արհեստական բանականության մեթոդները եւ ֆոտոռեալիստական համակարգչային գրաֆիկայի ստեղծման գործիքները:
Սբերբանկի մշակումը յուրօրինակ է եւ էապես առաջ է անցել ռուսաստանյան շուկայում առկա նմանատիպ լուծումներից:
«Այսօր ոչ ոքի չես զարմացնի լիովին վիրտուալ 3D մոդելներով, որոնք ակտիվ կիրառվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կինոն եւ համակարգչային խաղերը: Ելենայի առանձնահատկությունն այն է, որ հնարավորություն է ընձեռում լիովին ավտոմատացնել հեռուստահաղորդավարի աշխատանքը. լրագրողի տեքստը կարելի է թվայնացնել եւ ստեղծել վերջնական պրոդուկտ՝ նորությունների սյուժեն հեռուստադիտողներին հեռարձակելու համար»,- նշել է Սբերբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսը:
Սբերբանկում նախատեսում են ռոբոտին կիրառել Սբերբանկ TV-ում նորությունների թողարկումներ ստեղծելու, ներկայացնելու եւ տարածելու, ինչպես նաեւ բանկի ու վերջինիս էկոհամակարգում ներառված ընկերությունների եւ պատվիրատուների ծառայությունների ու պրոդուկտների տեսագովազդներ ստեղծելու նպատակով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: