Visa միջազգային վճարային համակարգը մշակում է Soft POS նախագիծը, որը հնարավորություն կտա առեւտրային կետերում օգտագործել սմարթֆոնը որպես անհպում վճարումների համար տերմինալ:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Visa-ի գլխավոր տնօրեն Եկատերինա Պետելինան` նշելով, որ ընկերությունը զարգացնում է այս նախագիծը 5 պոտենցիալ վենդորների հետ։«Գաղափարն այն է, որ հեռախոսը փաստացի կարող է աշխատել որպես տերմինալ։ Դա հնարավորություն կտա էժանացնել տերմինալի արժեքը եւ, համապատասխանաբար, զարգացնել վճարումների ընդունումը, այդ թվում՝ փոքր ու միկրոբիզնեսում, որոնց համար հենց տերմինալի արժեքն է խնդիրը»,- ասել է Եկատերինա Պետելինան։ 25.01.2019 | 15:39 Ռուսաստանի խանութներում վճարման նոր մեխանիզմ կներդրվի Նրա խոսքով՝ փոքր բիզնեսը ձգտում է կիրառել անհպում վճարումները հաճախորդների կողմից բարձր պահանջարկի եւ շուկայում մրցակցության զարգացման պատճառով։ Այս առումով շատ կարեւոր է բոլորի համար, որպեսզի նախկինի պես վճարումներն անվտանգ լինեն։ Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, 2018թ. դեկտեմբերին Mastercard-ն ու Սբերբանկը պիլոտային ռեժիմով նման համակարգ էին գործարկել՝ «Սբերբանկ TapOnPhone»։ Նույնանուն հավելվածը հնարավորություն է ընձեռում գործարարներին հաճախորդներից վճարումներ ընդունել առանց տերմինալի՝ սմարթֆոնի օգնությամբ։ Համակարգին միանալու համար անհրաժեշտ է էկվայրինգի պայմանագիր կնքել Սբերբանկի հետ եւ տեղադրել հավելվածը սմարթֆոնի վրա։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 23140