ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ստեղծվող Արագ փոխանցումների համակարգը (ԱՓՀ) առեւտրային կետերում վճարման հավելյալ հնարավորություն կընձեռնի:Մասնավորապես, ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, կանխիկով եւ քարտերով վճարման ձեւերից բացի, կհայտնվի QR-կոդով սքանավորման հնարավորությունը, ինչը ԿԲ ներկայացուցչի կարծիքով՝ կօգնի նվազեցնել մի շարք խաղացողների մենաշնորհային դիրքը՝ առեւտրային կետերում քարտերի ընդունման շուկայում:Խանութում ԱՓՀ-ի միջոցով վճարելու դեպքում QR-կոդի օգնությամբ տեղի կունենա միջոցների ուղիղ գանձում գնորդի հաշվից առեւտրային կետի հաշվին: 08.01.2019 | 11:12 Ռուսաստանում մեկնարկում են բջջային համարով դրամական փոխանցումները Ամենապարզ տարբերակն այն է, որ գնորդը մոբայլ հավելվածի միջոցով սքանավորում է QR-կոդով պիտակը, որում առկա են վաճառողի հաշվի ռեկվիզիտները: Գնորդը ներմուծում է ապրանքի գումարը եւ հաստատում միջոցների դուրսգրումը, ԱՓՀ-ն մշակում է գործարքը եւ փոխանցում գումարը խանութի հաշվին, իսկ վաճառողը ստանում է ծանուցում գումարի մուտքագրման մասին: Բերվում է նաեւ ուրիշ տարբերակ. դրամարկղի վրա լուսավորվում է դինամիկ QR-կոդը, գնորդն այն սքանավորում է ու հաստատում վճարումը: Այդպես են աշխատում, մասնավորապես, չինական Alipay-ն ու WeChat Pay-ը: 06.12.2018 | 10:32 PayX-ի մոբայլ վճարումները հասանելի կլինեն ամենուր Փորձագետների կարծիքով՝ QR-կոդով վճարումը քարտերով գործարքից ավելի մատչելի կլինի, առնվազն չեն լինի քարտի թողարկման ծախսերը: Ակնկալվում է, որ որոշակի միջնորդավճարներ առեւտրային կետերի համար, այնուամենայնիվ, կմնան, բայց դրանք ավելի ցածր կլինեն: Կվերանա նաեւ «էկվայեր բանկ» հասկացությունը՝ վերջինիս դերում հանդես կգա այն բանկը, որի հաշվարկային սպասարկման վրա է խանութը: ՌԴ Կենտրոնական բանկը նախատեսում է, որ ԱՓՀ-ի միջոցով իրավաբանական անձանց հասցեին վճարումը կգործարկվի 2019թ. երկրորդ կեսին: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18928