PayX-ի մոբայլ վճարումները հասանելի կլինեն ամենուր
06.12.2018 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ PayX





Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացած շնորհանդեսին մասնակցել են VISA International-ի, ՀՀ Կենտրոնական բանկի, ArCa վճարային համակարգի, ինչպես նաեւ հայաստանյան տարբեր բանկերի եւ խոշոր ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները։
PayX ընկերությունը ստեղծում է մոբայլ հեռախոսներով վճարումներ կատարելու համար միասնական ենթակառուցվածք, որում հնարավոր է կատարել վճարումներ QR կոդերի ընթերցման միջոցով։ Վճարումները հնարավոր է կատարել PayX հավելվածով, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների եւ բանկերի մոբայլ հավելվածներով։
Ընկերության համահիմնադիր Սմբատ Նասիբյանի խոսքով՝ PayX-ի հիմնական առավելությունն այն է, որ ոչ թե QR վճարումների լոկալ միավոր է ստեղծում, այլ բոլորին համագործակցելու հնարավորություն է ընձեռում:
«Մենք բոլոր կառույցներին տալիս ենք լրացուցիչ անվճար ծառայություն, որպեսզի նրանք կարողանան թույլ տալ հաճախորդներին իրենց հավելվածներում օգտվել մյուս մասնակիցների ընձեռած հնարավորություններից»,- ասել է նա:
Սմբատ Նասիբյանը հույս է հայտնել, որ PayX-ը կզարգանա եւ հնարավորություն կտա, որ այլ երկրների քարտերը եւս կարողանան կցվել եւ սպասարկվել առեւտրային կետերում:
«Մենք տեղական ֆինտեխ ստարտափ ենք, եւ մեր բոլոր նախաձեռնություններն իրականացնում ենք ինքնուրույն, մեր սեփական ուժերով: Ծրագրավորումն ու կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարել է մեր թիմը: Համագործակցել ենք ArCa ընկերության եւ Visa Internaitonal-ի հետ»,- հավելել է PayX-ի համահիմնադիր Բենիամին Թադեւոսյանը։
Ընկերությունն արդեն համագործակցում է հայաստանյան 6 բանկերի՝ Evocabank, Արարատբանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Յունիբանկ, Ամերիաբանկ, Արդշինբանկ, ինչպես նաեւ 3 վճարային համակարգերի հետ՝ ՄոբիԴրամ, Easy Pay եւ «Արմենիան Քարդ»:
PayX հավելվածում առկա է նաեւ ակումբային եւ զեղչային քարտերի «թվայնացման» հնարավորություն, որի շնորհիվ օգտատերն ազատվում է դրամապանակն ամենուր իր հետ կրելու անհրաժեշտությունից։
Առաջիկայում PayX հավելվածում հնարավոր կլինի իրականացնել քարտից քարտ փոխանցումներ, վարկերի մարումներ եւ կոմունալ վճարումներ։
Ընկերությունը հայաստանյան շուկային է առաջարկում նաեւ MerchantX հավելվածը, որը նախատեսված է խանութների, ռեստորանների եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար եւ կարող է օգտագործվել անկանխիկ վճարումներն ինչպես տեղում, այնպես էլ հեռահար ընդունելու համար։
Նախագիծն իրականացվում է VISA International-ի աջակցությամբ։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: