Հայաստանում սկսել է գործել PayX մոբայլ նորարարական ստարտափը, որն արդեն մի շարք խանութներում ու սպասարկման կետերում փորձարկում է QR վճարումներ իրականացնելու հնարավորությունը։«Առաջիկայում բոլոր խանութներում ու սպասարկման կետերում, որտեղ առկա կլինի PayX-ի լոգոտիպը, հնարավոր կլինի վճարում իրականացնել հեռախոսով՝ QR կոդի ընթերցման միջոցով։ Պարզապես պետք է կատարել 2 քայլ՝ մոտեցնել սմարթֆոնի տեսախցիկը QR կոդին ու սեղմել «վճարել»»,- ասված է հաղորդագրությունում:Հավելվածը հնարավորություն կտա ցանկացած վճարում կատարել մեկ հպումով։ Մեկ անգամ գրանցվելով համակարգում ու կցելով բանկային քարտը՝ հնարավոր կլինի ցանկացած վճարում կատարել։«PayX հավելվածի ներբեռնումն ու գրանցումն անվճար են, պարզ եւ անվտանգ: Ամեն անհատ կամ ընկերություն, ով կցանկանա ստանալ/փոխանցել գումար, վճարումներ կատարել, օգտագործելով իր բանկային քարտը, կկարողանա գրանցվել PayX-ում»,- նշել են հաղորդագրությունում: Հավելվածն անվճար հասանելի կլինի iOS եւ Android հարթակներում:Նախագիծն իրականացվում է VISA International-ի աջակցությամբ։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 26274