Ռուսաստանում մեկնարկում են բջջային համարով դրամական փոխանցումները
08.01.2019 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ http://iz.cdnvideo.ru

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, դա հնարավոր է դարձել Ռուսաստանի Կենտրոնական բանկի արագ փոխանցումների համակարգի շնորհիվ: «Ֆինտեխ» ասոցիացիան, որի կազմում են նաեւ մի շարք խոշոր բանկեր, համակարգում է նախագիծը:
Համակարգի կոմերցիոն գործարկումը մեկնարկում է հունվարին: Փորձարկմանը մասնակցել է 12 բանկ, 2019-ի սկզբին համակարգին պետք է միանա եւս 20 բանկ:
Ռուսաստանի ԿԲ-ն դեռեւս չի նախատեսում պարտադիր դարձնել մասնակցությունը համակարգին՝ բանկերն իրենք կընդունեն համակարգին միանալու մասին որոշումը: Սբերբանկը համակարգին դեռ չի միացել. ռուսաստանյան խոշոր բանկը մշակում է բջջային հեռախոսի համարով փոխանցումների սեփական հարթակը, որին արդեն միացել են Տինկոֆ Բանկը եւ Սովկոմբանկը:
Նոյեմբերի վերջին ՌԴ ԿԲ-ն սահմանել էր արագ փոխանցումների համակարգում բանկերի համար սակագները՝ 1-ից մինչեւ 6 ռուբլի, կախված գումարի չափից: Ընդ որում, 2019թ. գումար չի գանձվելու: Կարգավորիչը նախատեսում է միջնորդավճարի էական իջեցում բնակչության համար:
Ապագայում հնարավոր կլինի գումար փոխանցել ոչ միայն բջջային հեռախոսահամարի, այլեւ էլեկտրոնային հասցեի միջոցով: Բացի այդ, հնարավորություն կընձեռվի վճարումներ կատարել պետական մարմինների եւ իրավաբանական անձանց հասցեին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: