LikeBank՝ մեսենջերներում աշխատող բանկ ֆրիլանսերների համար
23.10.2018 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Facebook

Ֆեյսբուքյան իր էջում նա պարզաբանել է, որ «թեթեւ» վիրտուալ բանկը կաշխատի ինքնազբաղվածների հետ. «Մենք խնամքով կշրջապատենք ինքնազբաղվածների աճող սեգմենտը՝ ֆրիլանսերների ֆինանսական առօրյան վերածելով հասարակ ձայնային հրահանգի»:
Ինչպես հայտնում է Banki.ru-ն, նախատեսվում է, որ LikeBank-ի հաճախորդները հնարավորություն կունենան ղեկավարել ֆինանսները հաղորդագրությունների համար նախատեսված՝ Facebook Messenger-ի, Viber-ի, Telegram-ի, հնարավոր է նաեւ, WhatsApp-ի հավելվածներում:
Բանկի հաճախորդ հնարավոր կլինի դառնալ հրավերի հղման միջոցով, որը ստանալուց հետո օգտատերն անմիջապես կտեղափոխվի չաթ՝ շփվելով բոտի հետ: Հեռախոսահամարը հաստատելուց հետո հաճախորդը կարող է ընտրել սպասարկման երեք տարբերակներից մեկը. առանց նույնականացման, հեռահար նույնականացում՝ անձնագրի համարով, ինչպես նաեւ ամբողջական նույնականացում:
Որքան շատ տվյալներ իր մասին թողնի ֆիզիկական անձը, այնքան շատ ծառայություններ հասանելի կլինեն նրան: Ընդ որում, ամբողջական նույնականացումը կանցկացնեն ոչ թե LikeBank-ի աշխատակիցները կամ առաքիչները, այլ մյուս հաճախորդները:
«Այն գործառույթները, որոնք այսօր իրականացնում է առաքիչը (բացի քարտի առաքումից), հնարավորություն ունի իրականացնել յուրաքանչյուր մարդ, որը կարող է համապատասխան պայմանագրային հարաբերություններ հաստատել բանկի հետ»,- նշել է նախագծի հեղինակը՝ հավելելով, որ նույնականացման այդպիսի գործառույթների համար օգտատերերն իրական գումար կստանան:
Սեփական լիցենզիա LikeBank-ը չի ունենա: Էլիոտ Գոյխմանը նշել է, որ այն կդառնա ռուսաստանյան խոշոր բանկերից մեկի նախագիծը՝ միաժամանակ չբացահայտելով ապագա գործընկերոջը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: