Չինական վճարային հսկան մուտք է գործում եվրոպական շուկա
17.09.2018 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.spot.uz/

Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով Financial Times պարբերականը, սա կարող է դառնալ Եվրոպայում չինական ընկերության ընդլայնման եւ Visa-ի ու MasterCard-ի հետ մրցակցության ակտիվացմանն ուղղված առաջին քայլը: UnionPay-ը չինական շուկայում մենաշնորհ ունի. այն թողարկել է շուրջ 6 մլրդ քարտ, ինչը գերազանցում է Visa-ի ու MasterCard-ի թողարկած քարտերը՝ միասին վերցրած:
Հոկտեմբերին UnionPay-ը կորպորատիվ հաճախորդների համար կթողարկի վիրտուալ կանխավճարային քարտեր: Այդ քարտերը բրիտանական ընկերությունների աշխատակիցները կարող են օգտագործել Ասիա մեկնելիս:
«Եվրոպայում մեր թիրախային լսարանը ոչ միայն Ասիա մեկնող մարդիկ են, այլեւ տեղական սպառողները՝ իրենց ներքին շուկայում: Բացի այդ, ընկերությանն անհրաժեշտ չէ Եվրոպայում գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալ, քանի որ քարտերը տեղական բանկերի կողմից կթողարկվեն, իսկ դրանցով գործարքները կիրականացվեն վճարների վերամշակման զբաղվող ընկերությունների միջոցով»,- նշել է UniPay-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Չժիխոն Վեյը:
«Եվրոպական շուկա դուրս գալու UnionPay-ի որոշումը վկայում է նաեւ չինական շուկայում մրցակցության աճի մասին, որտեղ ընկերությունը պետք է դիմակայի այնպիսի թվային վճարային համակարգերի ճնշմանը, ինչպիսիք են Alipay-ը եւ WeChat Pay-ը: Վերջիններն ընկերությանն ավելի ու ավելի են ճնշում էլեկտրոնային վճարումների ոլորտում»,- գրում է պարբերականը:
Վերջին տարիներին UnionPay-ը սկսել էր դուրս գալ միջազգային շուկա, խոսքը, իհարկե, հիմնականում ասիական երկրների մասին էր, հատկապես՝ Ճապոնիայի եւ Մյանմայի:
UnionPay-ն արդեն գրասենյակներ ունի Փարիզում, Լոնդոնում, Մադրիդում, Միլանում, Ֆրանկֆուրտում, Բուդապեշտում, շուտով գրասենյակ կբացի նաեւ Ստոկհոլմում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: