Thomson Reuters-ն ու Սինգապուրի ֆինտեխ ասոցիացիան կպայքարեն կիբերհանցագործության դեմ
23.08.2018 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ http://www.ttrweekly.com

Ինչպես գրում է Finextra.com կայքը, նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ֆինանսական հաստատություններում, համալսարաններում եւ ստարտափներում ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաների (տվյալների գիտություն, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, բլոկչեյն) կիրառությունն ու օգնել նրանց դիմակայել կիբերհանցագործության հետ կապված մարտահրավերներին:
Thomson Reuters-ի վերջին՝ «Ֆինանսական հանցագործությունների իրական գինը» (True Cost of Financial Crime) զեկույցում գնահատված է, որ կիբերհանցագործությունների հետեւանքով առաջացած $1,45 տրլն համաշխարհային կորուստներից $166 մլրդ-ը բաժին է ընկնում Ասիայի տարածաշրջանին:
«Ֆինանսական հանցագործությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդուհանդերձ, մենք հավատացած ենք, որ նորագույն տեխնոլոգիաները կօգնեն գտնել նոր լուծումներ՝ պայքարելու այս տարածված խնդրի դեմ»,- նշել է Ասիայի տարածաշրջանում Thomson Reuters Labs-ի ղեկավար Սանջնա Փարասրամփուրիան:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: