Ֆինտեխը կարող է համակարգային ռիսկ առաջացնել, կարծում են Ավստրալիայում

09.07.2018 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ֆինտեխ #The Australian Financial Review
Ավստրալիայի պահուստային բանկը զգուշացնում է, որ ֆինտեխ ընկերությունների զգալի ընդլայնումը կարող է, ի վերջո, համակարգային ռիսկ առաջացնել:

Հետեւաբար, ըստ կարգավորչի, անհրաժեշտ է ստանդարտներ մշակել վճարային ոլորտը գրավող տեխնոլոգիական փոփոխությունները կանոնակարգելու համար, գրում է The Australian Financial Review պարբերականը:


«Ֆինանսական ոլորտի կարգավորումն այսօր հիմնականում ուղղված է համակարգի կայունության ապահովմանը՝ պրուդենցիալ վերահսկողության միջոցով, եւ այն որեւէ կերպ չի առնչվում ֆինտեխ ընկերություններին: Եթե այս ընկերությունները բավականաչափ ընդլայնվեն, դրանք կարող են համակարգային խնդիրների հանգեցնել: Ուստի, առաջանում է ստանդարտների մշակման անհրաժեշտություն»,- նշել է Ավստրալիայի պահուստային բանկի ղեկավարի տեղակալ Միշել Բուլոքը:

Նրա խոսքով՝ կարգավորող մարմինները չպետք է պահանջներ ներկայացնեն առանձին ֆինտեխ ընկերությունների նկատմամբ, այլ, փոխարենը, կենտրոնանան նրանց գործառույթների վրա:


«Կարգավորիչները հետքայլի հնարավորություն չունեն, նրանք պետք է լինեն ակտիվ եւ աչալուրջ՝ սպառողների եւ ներդրողների պաշտպանությունն ապահովելու համար: Նրանց խնդիրն է վերահսկել, որպեսզի հաճախորդները չդառնան զեղծարարությունների զոհ կամ կորցնեն իրենց ամբողջ խնայողությունը»,- ասել է Միշել Բուլոքը:

Պահուստային բանկի ներկայացուցիչն ընդգծել է կայուն վճարային համակարգ ունենալու կարեւորությունը՝ օրեցօր ավելի անկանխիկ դարձող հասարակությունում (cashless society), «որտեղ վճարման հետ կապված խափանումը կարող է սպառնալ ամբողջ տնտեսությանը»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 20715
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW