Index Ventures. Ֆինտեխում վաղ «խաղադրույքից» կարելի է միլիարդներ շահել
07.06.2018 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Forbes

Ինչպես գրում է Forbes պարբերականը, «Եվրոպայի այս ամենահաջողակ վենչուրային ֆոնդը» $258 մլն է վաստակել միայն PayPal-ի կողմից մոբայլ վճարումների ոլորտի շվեդական iZettle ընկերության ձեռքբերման գործարքից եւ ակնկալում է ստանալ եւս $1,39 մլրդ Adyen գլոբալ վճարային ընկերության իրականացնելիք IPO-ից:
Index Ventures-ը ներդրումներ էր կատարել նաեւ Funding Circle ընկերության բաժնետոմսերում, որը հանդիսանում է P2P (անգլ.՝ peer-to-peer, հավասարը հավասարին - խմբ.) վարկավորման հարթակ փոքր բիզնեսների համար: Funding Circle-ն այս ամառ ծրագրում է IPO իրականացնել, որը Index Ventures-ի՝ ֆինտեխ ոլորտից 2018-ին ստացած օգուտը կարող է հասցնել $2 մլրդ-ի:
Նիլ Ռիմերի խոսքով՝ Index Ventures-ի այս հաջողությունը վկայում է այն մասին, որ «ֆինտեխ շուկան ուր որ է կժայթքի»:
«Իրականում ես ատում եմ այդ բառը (ֆինտեխ – խմբ.): Սակայն մենք ֆինանսական ծառայություններում սկսել էինք ներդրումներ անել շատ ավելի վաղ, երբ դրանք դեռ չէին կոչվում ֆինտեխ»,- նշել է նա:
Forbes-ի բնորոշմամբ՝ վենչուրային ընկերության հաջողությունների այս ալիքը պայմանավորված է Եվրոպայում ֆինտեխ ոլորտի բումով՝ միտում, որը Նիլ Ռիմերն ու իր թիմակիցները նկատելի էին շատ ավելի վաղ:
«Ֆինտեխի գրավչությունն այն է, որ քո բիզնեսը կարող է ունենալ շուկայի 1%-ից էլ պակաս մասը, սակայն գնահատվել միլիարդներով: Այս շուկան չափվում է ոչ թե միլիարդներով, այլ տրիլիոններով»,- հայտարարել է Նիլ Ռիմերը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: