Մեծ Բրիտանիան կխստացնի P2P վարկավորման ոլորտի կարգավորումը

06.08.2018 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#P2P #FCA
Մեծ Բրիտանիայում գործող P2P (անգլ.՝ peer-to-peer, հավասարը հավասարին - խմբ.) վարկավորման հարթակների համար կարգավորման ավելի խիստ պայմաններ կսահմանվեն, գրում է Financial Times-ը:  

Ֆինանսական վարվելակերպի մարմինը (Financial Conduct Authority, FCA) վերջերս հրապարակել է փաստաթուղթ, որով առաջարկում է P2P վարկատուների նկատմամբ կիրառել ռիսկային հարթակների (այդ թվում՝ crowdfunding ) համար գործող սահմանափակումները:


Սա նշանակում է, որ ապագայում այս հարթակներում ներդրում կատարելու համար «անձը պետք է անցնի հավաստագրման բարդ գործընթացով եւ լինի բավականաչափ հարուստ». կարգավորիչն առաջարկում է P2P հարթակում ներդրում կատարելու առավելագույն թույլատրելի շեմ սահմանել անձի ակտիվների 10%-ը:

FCA-ի այս նախաձեռնությունը բացասական վերաբերմունքի է արժանացել ոլորտի մասնակիցների շրջանում:

«Սա նրանց կողմից սխալ քայլ է եւ կարող է խոչընդոտել նոր բնագավառի զարգացումը, որն ազատականացրել է ֆինանսական ոլորտը՝ վարկառուների համար ստեղծելով բանկերին այլընտրանք, իսկ վարկատուների համար՝ ավելի շատ գումար աշխատելու հնարավորություն»,- ասել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն P2P հարթակի՝ RateSetter ընկերության գործադիր տնօրեն Ռիդիան Լյուիսը:


Մինչդեռ FCA-ում հավատացած են, որ P2P ներդրումների նկատմամբ սահմանափակումը բխում է հենց ներդրողների շահերից. այն նրանց զերծ կպահի խոշոր ֆինանսական կորուստներից:

Կարգավորչի տվյալներով՝ P2P հարթակում իրականացված ներդրումների մոտ 9%-ը կենսաթոշակային տարիքին մոտեցող անձանց խնայողություններն են, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում ֆինանսական կորուստների նկատմամբ:

«P2P հարթակներում մինչ օրս կորուստների եւ դեֆոլտների մակարդակը ցածր է եղել: Սակայն կարեւոր է հաշվի առնել, որ ոլորտը երիտասարդ է եւ դեռեւս չի անցել ամբողջական տնտեսական շրջափուլ: Ծանր տնտեսական պայմաններում վարկերի եւ ներդրումների գծով կորուստները կարող են աճել»,- ընդգծել են FCA-ում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 17875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW