Zen-ը բլոկչեյնի հիման վրա P2P ֆինանսական հարթակ կստեղծի
11.07.2018 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ medium.com

Ինչպես գրում է Forbes պարբերականը, նպատակն է «մշակել ապակենտրոնացված էկոհամակարգ, որը կախված չի լինի ավանդական բանկերից եւ նրանց հնացած ենթակառուցվածքներից»:
Zen Protocol-ն արդեն պատրաստվում է գործարկել իր բլոկչեյնի առաջին օղակը՝ Mainnet Genesis Block-ը: Սա, ընկերության բնորոշմամբ, լինելու է բլոկչեյնի առաջին օրինակը, որտեղ սմարթ պայմանագրերը մշակվելու են ոչ թե ավտոմատ կերպով՝ վիրտուալ մեքենայի կիրառմամբ, այլ լինելու են առանձնահատուկ ֆինանսական պրոդուկտներ:
«Հարթակը կարող է կիրառվել ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների կողմից. ցանկացած անձ կարող է ստեղծել, գնել կամ վաճառել ֆինանսական պրոդուկտներ (օպցիոններ, ֆյուչերսներ, ապահովագրական պոլիսներ, վարկեր եւ այլն) ցանկացած պահի եւ վայրում՝ ապահով հարթակի միջոցով»,- գրում է Forbes-ը:
Ընդ որում, ապակենտրոնացված հարթակը կիրառելի է նաեւ իրական, ոչ վիրտուալ պայմանագրերի համար: Կազմակերպությունները կարող են իրական գործարքները պահպանել եւ մշակել թվային մակարդակում:
Նոր տեխնոլոգիան արդեն գործնական կիրառություն է ստանում: Օրինակ, Zen Protocol-ի եւ VinX ընկերության համագործակցության արդյունքում բլոկչեյնը կիրառվում է գինեգործության մեջ՝ հնարավորություն տալով ստեղծել գինու ֆյուչերսներ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: